ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
«ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը․
Համայնքի ավագանու որոշմամբ կարգավորվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները՝ օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակների և դրույքաչափերի շրջանակներում տեղական տուրքերի և վճարների սահմանումը։
2․ Առկա իրավիճակը․
2021 թվականի համար Կապան համայնքի վարչական տարածքում գործում է համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 142-Ն որոշման պահանջները:
3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը․
Համայնքի ավագանու որոշման ընդունման նպատակը «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջների իրականացումն կատարելը և ապահովելն է։
4. Ենթաօրենսդրական իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը․
Քանի որ տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող՝ օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, իսկ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ, հետևաբար տեղական տուրքերը և վճարները սահմանելու մասին որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեղական տուրքերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը և վճարները։ Հետևաբար տեղական տուրքերը և վճարնեը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը։
-
Обсуждалось
23.12.2022 - 07.01.2023
-
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Сюникская область муниципалитет Капана
Просмотры 3026
Принт