Добавить в избранное

В стадии разработки

«ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 22-ի N 1222-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1222-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասության համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:

Սահմանադրաիրավական նշված նորմի բովանդակությունից բխում է, որ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները, այդ թվում՝ Կառավարությունը, լիազորված են ընդունելու ենթաօրենսդրական ակտեր միայն օրենքով հստակ նախատեսված դեպքերում, իսկ լիազորող նորմը պետք է համապատասխանի որոշակիության սկզբունքին, այսինքն՝ պետք է լինի բականաչափ հստակ՝ օրենսդրի կամքի բովանդակությունը և սահմանները հասկանալու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որն ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 26-ին, որով Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 3.1-ին կետով, ըստ որի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար նույն հոդվածի 3-րդ մասի վեցերորդ պարբերությամբ սահմանված լրավճար վճարելու կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նույն մասի իմաստով՝ բարձրլեռնային բնակավայրերի շարքին են դասվում ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոստի, հաշվի առնելով այն, որ Կառավարության 22.10.2015 N 1222-Ն որոշման համար Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածում կոնկրետ լիազորող նորմն ամրագրված է անհրաժեշտություն կա նաև Կառավարության 22.10.2015 N 1222-Ն որոշման նախաբանում փոփոխություն կատարելու։

Միաժամանակ «ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 22-ի N 1222-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է կոնկրետ Կառավարության 22.10.2015 N 1222-Ն որոշման իմաստով բարձրլեռնային բնակավայրերի ցանկը սահմանելու անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները

Կառավարության 22.10.2015 N 1222-Ն որոշման նախաբանում հղում է տրված աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերությանը, որով նախատեսված է, որ լրավճարը, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով նախատեսված դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձից, հավելումից, հավելավճարից և պարգևատրումից բացի, աշխատողին վճարվող ցանկացած ձևի վարձատրությունն է: Այս առումով հարկ է նկատել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար սահմանելու մասով ուղիղ լիազորող նորմ Կառավարության համար նախատեսված չէ։ Տվյալ դեպքում, Նախագծով նախատեսվում է որոշման նախաբանում փոփոխել։

Միաժամանակ հարկ է նշել, որ Կառավարության 22.10.2015 N 1222-Ն որոշման իմաստով առկա չէ բարձրլեռնային բնակավայրերի ցանկը։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկները ներկայում օգտվում են Կառավարության  1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշումից։ Նախագծի հավելվածը կազմվել է հիմք ընդունելով Կառավարության  1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշման N 3 հավելվածը։

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն, որի արդյունքում Կառավարության կողմից ընդունված որոշման համար կապահովվի նման որոշում ընդունելու համար օրենքով սահմանված լիազորող հստակ նորմի առկայությունը։

Միաժամանակ կսահմանվի Կառավարության 22.10.2015 N 1222-Ն որոշման իմաստով բարձլեռնային բնակավայրերի ցանկը։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050», Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերի կապված չէ:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

7. Ակնկալվող արդյունքը

Սահմանդրությամբ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին ներկայացվող պահանջի ապահովումը:

  • Обсуждалось

    20.12.2022 - 05.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3650

Принт