Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.12.2022 21:30:35 Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1210-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Շարժական գույքի կադաստր վարող մարմինների կողմից՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների, դրանց սեփականատերերի կամ լիզինգառուների, ինչպես նաև փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) տվյալների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1210-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի առաջին ենթակետի ա․ և բ․ պարբերություններով հաստատված Ձև N 1-ը և Ձև N 2-ը նոր խմբագրությամբ շարադրվող հավելվածների 1 և 3 կետերում «10» թիվը փոխել «8» թվով, հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված «ավտոբուս» հասկացությունը՝ ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ և «Ավտոմոբիլային տրանսպորտի մաին» ՀՀ օրենքով սահմանված «ավտոբուս» հասկացություն` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը. 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս։ Ընդունվել է Նախագիծը խմբագրվել է
2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.12.2022 22:17:21 Առաջարկում եմ խմբագրել որոշմամբ սահմանված կարգը, ինչպես նաև մյուս Ձև-երը, մասնավորապես «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի» բառերը և դրա ստորոբաժանումների անվանումները, հակառակ պարագայում որոշման փոփոխությունները ընդունվելուց հետո (հնարավոր է մեկ ամիս հետո, երբ որոշումը մինչև վերջ կարդան, չնայած 2020 թվականի փոփոխությամբ չի էլ խմբագրվել) նորից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հնարավոր է հանդես գա որոշման փոփոխության նախաձեռնությամբ, կամ նախարարությունում տեղյակ չեն, որ օրինակ տեխնիկական զննության շտեմարանի տնօրինողն են հանդիսանում։ Ընդունվել է Նախագիծը խմբագրվել է