Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու կարգը սահմանելու մասին» № 1154-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման 

Անհրաժեշտությունը

Նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակն է նախևառաջ հստակեցնել տեղեկանքի բովանդակությունը՝ «ՀՀ քաղաքացի չհանդիսանալու» ձևակերպման մասով՝ ապահովելով միասնական վարչարարություն և դյուրացնել անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին տեղեկանքի ստացման գործընթացը: Մասնավորապես, ստեղծել առցանց դիմելու հնարավորություն, ինչպես նաև առավել հստակեցնել տեղեկանքի տրամադրման ընթացակարգը, տրամադրվող տեղեկության բովանդակությունը, դրանց միատեսակ լինելը, սահմանել տեղեկանքի նոր ձևերը, ապահովել դրանց իսկությունն առցանց՝ www.e-verify.am կայքի միջոցով ստուգելու հնարավորություն։

 

Միջազգային փորձը

Վերջին տարիներին բոլոր զարգացած երկրներում հանրային կառավարման ոլորտում լայնորեն կիրառվում են այսպես կոչված «e-governance»-ի ամենատարբեր գործիքակազմեր՝ փորձելով հեշտացնել իրենց քաղաքացիների պետական հաստատություններից օգտվելու ընթացակարգերը։

COVID-19 վիրուսի համաշխարհային համավարակի հետևանքով հանրային ծառայությունների թվայնացումը, դրանց առցանց հասանելիությունն այսօր դարձել է օրվա հրամայական։ 

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս անձի՝ ՀՀ քաղաքացի չհանդիսանալու հստակ ձևակերպմամբ տեղեկանք չի տրամադրվում, որն անձի համար առաջացնում է իրավական հետևանքներ և որպես վարչական ակտ  օժտված չէ որոշակիության պահանջով, հստակ և հասկանալի չէ:

 Գործող կարգի համաձայն հնարավոր չէ տեղեկանքը ստանալ առցանց եղանակով, անհրաժեշտ է ՀՀ-ում գտնվելու դեպքում դիմել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում՝ ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ։

Հայաստանի Հանրապետությունն ունի 46 դեսպանություններ և 10 հյուպատոսական հիմնարկներ և հյուպատոսական կետեր, որոնք գործում են աշխարհի 42 երկրներում։ Գործող հյուպատոսական կետերը ՀՀ քաղաքացիների համար ողջ աշխարհում ապահովում են զգալի «հյուպատոսական ծածկույթ», սակայն ակնհայտ է, որ բազմաթիվ երկրներում հյուպատոսական ծառայությունները քաղաքացիների համար հասանելի չեն։

Ավելին, այնպիսի մեծ պետություններում, ինչպիսիք են օրինակ՝ ՌԴ, ԱՄՆ, Չինաստանը և այլն, որտեղ թեև գործում են հյուպատոսական կետեր, միևնույն է քաղաքացիները ստիպված են հարյուրավոր, հաճախ նաև հազարավոր կիլոմետր ճանապարհ անցնել՝ ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար։

Նման դժվարությունների պայմաններում որոշ երկրներում ի հայտ են գալիս միջնորդական ծառայություններ առաջարկող անհատներ կամ կազմակերպություններ, որոնք, նաև օգտվելով

քաղաքացիների բավարար չափով տեղեկացված չլինելու հանգամանքից, երբեմն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այս կամ այն հյուպատոսական ծառայությունը ստանալու համար քաղաքացիներից պահանջում են հավելյալ գումարներ։

2. Բացի այդ, գործող կարգով սահմանված է ընդամենը երկու հնարավոր պատասխանի տարբերակ, որոնք չեն ծածկում գործնականում հանդիպող բոլոր դեպքերը։ 

3. Անձի ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանքը շատ պահանջված է հատկապես օտարերկրյա պետություններում բնակվող քաղաքացիների շրջանում և անհրաժեշտ է լինում առավելապես օտարերկրյա պետություններում կացության կարգավիճակ ձեռք բերելու, տվյալ երկրի քաղաքացիություն ստանալու և այլ գործընթացների շրջանակներում։ Այս իմաստով տեղեկանքի բովանդակությունը ձևափոխելու ռիսկը մեծ է, հատկապես այն դեպքերում, երբ անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, սակայն տվյալ երկրի օրենսդրության համաձայն քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է, որ նա չհանդիսանա այլ պետության քաղաքացի։ Իրենց անհրաժեշտ բովանդակությամբ տեղեկանք ստանալու ցանկությունը քաղաքացիներին դրդում է միջնորդների միջոցով կատարվող կեղծ գործարքների։ Հաճախ կեղծվում են անձի ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանքները։ Նման երևույթները բնորոշ են հիմնականում ԱՊՀ տարածաշրջանի երկրներին։

Միջազգային փորձի համեմատական վերլուծությունից ելնելով՝ կարող ենք փաստել, որ մի շարք երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան) օրենսդրությամբ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքներում առկա դրույթները նախատեսվում են որոշակի, հասկանալի և չեն հանգեցնում տարաբնույթ մեկնաբանությունների՝ հստակ սահմանելով «քաղաքացի չէ» ձևակերպումը: [1]

Ավելին, շատ հաճախ հենց օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացվում են հարցումներ, առ այն, որ հասկանալի չէ վարչարարության բնույթը, քանզի մի պարագայում տրամադրվում է տեղեկանք՝ հստակ սահմանելով, որ անձը ՀՀ քաղաքացի է, մեկ այլ դեպքում նույն որոշակիությամբ չի տրամադրվում տեղեկանք, որ անձը ՀՀ քաղաքացի չէ: Բացի այդ, հարցումերը ներառում են նաև այն, որ ի վերջո «ՀՀ քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ չկան ձևակերպումը» ի՞նչ է բովանդակում՝ անձն առավելապես ՀՀ քաղաքացի չէ, թե՝ հակառակը:

4. Տեղեկանքի իսկությունը www.e-verify.am կայքի և QR կոդի միջոցով ստուգելու հնարավորության ստեղծումն ամենահուսալի կանխարգելիչ միջոցն է հնարավոր կեղծիքների դեմ։

 

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

ՀՀ կառավարության 18.08.2021թ. № 1363-Ա որոշմամբ հաստատված ծրագրով սահմանվել է, որ Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն և արդիական, առաջադեմ, տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը (տես՝ 6.2 «Պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ»)։

 

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակն է անձի՝ ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանքի ստացումն առավել հասանելի դարձնել ՀՀ քաղաքացիների համար՝ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմելու գործող պահանջին ստեղծելով այլընտրանք՝ առցանց՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով դիմելու հնարավորություն։

 

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

 

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կկարողանա աշխարհի ցանկացած վայրում գտնվող ՀՀ քաղաքացիներին տրամադրել ՀՀ քաղաքացիության մասին երկլեզու տեղեկանք՝ դրանց փոխանցումն իրականացնելով փոստի միջոցով։

Արդյունքում հաղթահարված կլինեն այն արգելքները, որոնք առաջանում են, օրինակ, երբ քաղաքացին գտնվում է այնպիսի երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունի դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։

Արդյունքում հարյուրավոր քաղաքացիներ հնարավորություն կունենան ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանքի համար դիմել առցանց և այն ստանալ փոստի միջոցով՝ խնայելով իրենց ժամանակը և ֆինանսական միջոցները, որոնք պետք է ծախսվեին մոտակա դեսպանություն (հյուպատոսական հիմնարկ) այցելելու դեպքում։

 

Տեխնիկական լուծումը

 

Նախատեսվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում գործող Էլեկտրոնային հյուպատոսական համակարգի մեջ ստեղծել նոր բաղադրիչ (ենթահամակարգ), որը ծառայողականից բացի կունենա նաև հանրային հասանելիություն, որպեսզի քաղաքացիները կարողանան առցանց եղանակով հայտ ներկայացնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ։

Ենթահամակարգը էլեկտրոնային եղանակով (ավտոմատացված և կիսաավտոմատացված մեթոդով) պետք է փոխգործարկելի լինի ՀՀ բնակչության պետական ռեգիստրի հետ և իրավասու մարմինը (ԱՎՎ) պետք է կարողանա Էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով պատասխանել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններից ստացված հարցումներին։

 

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 18.08.2021թ. № 1363-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 6.2 կետով սահմանված նպատակից (տես՝ 6.2 «Պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ»)։

 

 

 

 

[1] (տես,http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_134348/83541d29d639329219732406f6d1d5581be0abc7/,

указ президента республики беларусь 17 ноября 1994 г. n 209 об утверждении положения о порядке рассмотрения вопросов, связанных с гражданством Республики Беларусь, и образовании при президенте Республики Беларусь комиссии по вопросам гражданства):

 

  • Обсуждалось

    15.12.2022 - 09.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Гражданское и коммерческое законодательство

  • Министерство

    Министерство иностранных дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3486

Принт