Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

___ __________ 2022 թվականի N _____ Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա­ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման (այսուհետ՝ որոշում)`
  • 2-րդ կետի 5-րդ ենթակետում «2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2023 թվականի հուլիսի 1-ը» բառերով․
  • հավելվածի՝

ա. 4-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6) ՊՈՍ-տերմինալ՝  վճարային քարտ կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքեր՝ ըստ «Անկանխիկ վճարումների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված  նշանակության, որոնց միջոցով հնարավոր է  Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով գործող մանրածախ առևտուր իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտներին կատարելու անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարումներ.»,

բ. 7-րդ կետում «կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումներից» բառերից հետո լրացնել «(բացառությամբ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին, Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով շահումով խաղերի, մեքենայացված խաղերի և կենդանի մասնակցության համար կատարված անկանխիկ վճարները)»,

գ. 11-րդ և 12-րդ կետերում  «կոմունալ ծառայությունների» բառերից հետո լրացնել «(գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված հեռախոսի մատակարարման ծառայություններ)» բառերը,

 դ. 17-րդ կետից հանել «և առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը» բառերը և նույն կետում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը» բառերով։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության N723-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 932-Լ որոշման hավելվածի՝

ա) 2-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8) ՊՈՍ-տերմինալ՝  վճարային քարտ կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքեր՝ ըստ «Անկանխիկ վճարումների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված  նշանակության, որոնց միջոցով հնարավոր է  Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով գործող մանրածախ առևտուր իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտներին կատարելու անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարումներ.»,

բ) 2-րդ կետի 9-րդ ենթակետում «կոմունալ ծառայությունների» բառերից հետո լրացնել «(գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված հեռախոսի մատակարարման ծառայություններ)» բառերը և «կատարված վճարումներից» բառերից հետո լրացնել «(բացառությամբ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին, Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով շահումով խաղերի, մեքենայացված խաղերի և կենդանի մասնակցության համար կատարված անկանխիկ վճարները)».

գ) 4-րդ կետում «դեկտեմբեր» բառը փոխարինել «2023 թվականի հուլիս» բառերով,

դ) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«5. 2023 թվականի հունիս ամսվա հետվճարը հաշվարկվում և վճարվում է 2023 թվականի հուլիսին։»,

ե) 14-րդ կետում «2023 թվականի փետրվարի 5-ից 15-ը» բառերը փոխարինել «2023 թվականի օգոստոսի 5-ից 15-ը» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկմանը հաջորդող օրվանից, իսկ որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումը գործարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2023 թվականի հունվարի 23-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցություն» միջոցառումից բխող հետվճարների ֆինանսավորելու և եկամտային հարկը վճարելու համար Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

 

 

  • Обсуждалось

    09.12.2022 - 26.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3216

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

25.12.2022

Ելնելով վերոհիշյալից, առաջարկում ենք. 1. Նախագիծը հետ ուղարկել կառավարություն, 2. Կասեցնել. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման գործողությունը, 2) վերոհիշյալ որոշմամբ հաստատված Միջոցառման գործողությունը, 3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշման գործողությունը, 3. Միջոցներ ձեռնարկել. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության վերահիշյալ որոշումներն ու Միջոցառումը ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ այն հաշվով, որպեսզի ապահովվեն ՀՀ սահմանադրական նորմերի կատարումը Միջոցառման պոտենցիալ բոլոր շահառուների նկատմամբ, 2) Շտապ քայլեր ձեռնարկել ՀՀ-ում բոլոր գործող առևտրային բանկերին ներգրավելու Միջոցառման իրականացմանը՝ նրանց բոլորի՝ առանց բացառության, հետ կնքելով համապատասխան պայմանագրեր, 3) 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման գործողությունը, 4) վերոհիշյալ որոշումներով չսահմանափակել Միջոցառման պոտենցիալ շահառուների կողմից կենսականորեն անխուսափելի սոցիալական ու կենցաղային բոլոր ծառայությունների դիմաց անկանխիկ գործարք կատարելու իրավունքն ու հնարվորությունները:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

25.12.2022

7. Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման 11-րդ և 12-րդ կետերում «կոմունալ ծառայությունների» բառերից հետո լրացնել «(գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված հեռախոսի մատակարարման ծառայություններ)» բառերը: Կարծում ենք, որ այդ լրացմամբ սահմանափակվում են ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ Միջոցառման պոտենցիալ շահառուների, իրավունքն ու հնրավորությունները անկանխիկ գործարք կատարելու այնպիսի կենսականորեն անխուսափելի սոցիալական ու կենցաղային ծառայությունների դիմաց, ինչպիսիք են.  տարբեր հարկերի, տուրքերի ու պարտադիր վճարների կատարումը,  շարժական հեռախոսակապի ծառայությունների համար վճարները,  ինտերնետ կապի համար վճարումները,  դոմոֆոնների համար կատարվող վճարումները,  բազմաբնակարան շենքերի պարտադիր նորմերի համար բնակարանների սպասարկման վարձերի վճարումները,  իրավախախտումերի համար տուգանքների վճարումները,  և այլն: Հետևապես առաջարկում ենք չսահմանափակել Միջոցառման շահառուների իրավունքը՝ իրենց սոցիալ-կենցաղային առաջին անհրաժեշտության համար անկանխիկ գործարքների կատարումը, ինչւը կհակասի այդ բնագավառում ՀՀ կառավարության կողմից որդեգրած ու իրականացվող քաղաքականությանը:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

25.12.2022

6. Այսպիսով, ստիպված ենք նշելու, որ ՀՀ կառավարությունը պատշաճ աշխատանք չի կատարել ՀՀ առևտրային բոլոր բանկերի հետ Միջոցառումն ամբողջությամբ կենսագործելու ուղղությամբ, ինչի արդյունքում 2022 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ դրա նպատակները չեն իրականացվել և ակնկալվող արդյունքները չեն ստացվել:

Узнать больше