ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 82-րդ հոդվածի՝ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը:
Աշտարակ համայնքի զարգացման 2022-2026 թվականների հնգամյա ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել համայնքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, որոնք փաստաթղթում ներկայացված են ըստ առանձին ոլորտների։
Ծրագրի կառուցվածքում առանձին ներկայացված են համայնքային տնտեսության ոլորտները և Աշտարակ համայնքի կազմում ըմդգրկված բնակավայրերը։
Ծրագրերն ու միջոցառումները կազմվել են՝ հիմք ընդունելով համայնքի զարգացման գերակայությունները, առկա հիմնախնդիրները և ֆինանսավորման հնարավորությունները։
Ծրագրի նպատակն է ապահովել համակարգային բարեփոխումներ՝ նոր մոտեցումների կիրառմամբ՝ հաշվի առնելով քաղաքացու շահերի և իրավունքների պաշտպանությունը:
Ծրագրի իրականացման գործընթացում որպես գերակա սկզբունք որդեգրվել է Աշտարակի համայնքապետարանի գործունեության թափանցիկության և բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու ապահովումը, մարդու իրավունքների, հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակության ժառանգության պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը, համայնքում մասնակցային կառավարման մշակույթի ձևավորումը և այլն:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է շարունակաբար լավացնել համայնքի աղբահանության և սանմաքրման աշխատանքները:
Քաղաքաշինության ոլորտում նախատեսվում է պահպանել և զարգացնել միասնական մոտեցումների ձևավորումը:
Հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումները, ոլորտի ամբողջական արդիականացումը և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցումը։
Աշտարակ համայնքի զարգացման ծրագրի գերակայություններից վերելակային տնտեսության ամբողջական արդիականացումը:
Նախատեսվում է խիստ վերահսկողության տակ պահել բնապահպանության ոլորտը՝ բացառելով հանրային կանաչ տարածքների հաշվին կառուցապատման արդյունքում կանաչ տարածքների ոչնչացումը: Նախատեսվում է նաև կանաչապատման շարունակական աշխատանքների իրականացում:
Կիրականացվեն նաև էներգախնայողությանը, էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն համայնքի էկոլոգիական վիճակի բարելավմանը, ֆինանսական ռեսուրսների խնայողությանն ու արդյունավետության բարձրացմանը:
Գերակա ուղղություններից է լինելու Աշտարակ համայնքում կրթական համակարգի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
Հիմք ընդունելով վերը շարադրվածը՝ Աշտարակ համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացվում Աշտարակ զարգացման 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրի նախագիծը։
-
Обсуждалось
08.12.2022 - 24.12.2022
-
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Муниципалитет Аштарака Арагацотнской области
Просмотры 3200
Принт