Добавить в избранное

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 102-րդ կետի: Նախագծի ընդունումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի նիստի N 35 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույցի 1.1 կետով:

Հայաuտանի Հանրապետության տնտեսության առաջընթաց զարգացման համար կարևորագույն ռազմավարական խնդիր համարելով գիտության և տեխնիկայի  զարգացումն ու տեխնոլոգիական առաջընթացը, անհրաժեշտ է ապահովել այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումը: Այդպիսի քաղաքականության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով ու արդյունավետ իրականացումով:

Ներկայումս գործող «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին և, կապված գիտության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումների հետ, այն կարիք ունի էական փոփոխությունների, մասնավորապես, միջազգային համատեքստում անհրաժեշտ է օրենքը համադրելի դարձնել օտարերկրյա պետությունների օրենքների հետ: Օրենքով անհրաժեշտ է հաշվի առնել նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թվականի ապրիլի 7-ին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև հստակեցնել մի շարք հասկացություններ, ներմուծել նոր հասկացություններ և ընդգրկել նոր հոդվածներ:

Մասնավորապես, հստակեցման կարիք ունեն գիտության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները, անհրաժեշտ է միջազգային չափանիշներին համապատասխանեցնել գիտական կադրերի պատրաստման մեխանիզմները, կանոնակարգման կարիք ունեն գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, ինչպես նաև գիտության ոլորտում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները:

Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր օրենք:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակով օրենքում ժամանակակից հասկացությունների և նոր հոդվածների ներմուծում: Նախագծով առաջարկվող սկզբունքային նշանակություն ունեցող հիմնական նոր հասկացություններից են` հետազոտական համալսարան, ազգային գիտական լաբորատորիա, ճարտարագիտատեխնիկական աշխատող, գիտական դրամաշնորհ և այլն: Ներմուծվել է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման նոր դրույթ, և նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ պետությունը, տարիքային կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 20 տարվա ստաժ և գիտական աստիճան ունեցող անձանց` 65 տարին լրանալու ու պետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերում չընդգրկված լինելու դեպքում, կենսաթոշակից բացի, տալիս է ամենամսյա լրավճար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով:

Գիտության մեջ սերնդափոխության հիմնախնդրի լուծմանն է միտված գիտական կազմակերպությունում վարչական պաշտոն զբաղեցնելու իրավունքի տարիքային սահմանափակման մասին դրույթը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի առաջընթացին և դինամիկ զարգացմանը:

  • Обсуждалось

    01.11.2017 - 16.11.2017

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Общественное обсуждение

13.11.2017 15:00

ք. Երևան, Օրբելի 22, 8-րդ հարկ

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 14953

Принт

Предложения

Շիրակի պետական համալսարան

16.11.2017

13-րդ հոդվածի 3-րդ կետ՝ Պետությունը, տարիքային կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 20 տարվա ստաժ և գիտական աստիճան ունեցող անձանց՝ 65 տարին լրանալու ու պետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում, կենսաթոշակից բացի, տալիս է ամենամսյա լրավճար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով: • Առաջարկվում է նշված կետում ավելացնել նաև գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվող անձանց:

Շիրակի պետական համալսարան

16.11.2017

11-րդ հոդված 4-րդ կետ՝ Պրոֆեսորի գիտական կոչում շնորհվում է գիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր իրենց գործունեության վերջին հինգ տարիներին զբաղվել են գիտամանկավարժական գործունեությամբ կամ առնվազն պաշտպանած հինգ թեզերի ղեկավար են: Դոցենտի գիտական կոչումը շնորհվում է գիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր իրենց գործունեության վերջին երեք տարիներին զբաղվել են գիտամանկավարժական գործունեությամբ: • Պրոֆեսորի գիտական կոչմանը ներկայացվող պահանջները պետք է խստացվեն՝ ավելացնելով արտասահմանյան հեղինակավոր գիտական ամսագրերում տպագրված հոդվածների համապատասխան քանակը: Նույն կերպ պետք է խստացնել դոցենտին ներկայացվող պահանջները՝ ավելացնելով գիտական ևմեթոդական հոդվածների քանակը: Այլապես բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մեծամասնությունը մեխանիկորեն կդառնա գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Շիրակի պետական համալսարան

16.11.2017

11-րդ հոդված 3-րդ կետ՝ Գիտության դոկտորի գիտական աստիճան, որպես կանոն, շնորհվում է ասպիրանտուրան ավարտած, համապատասխան կրեդիտները հավաքած, քննությունը (քննությունները) և ստուգարքը (ստուգարքները) հանձնած ու գիտական թեզ պաշտպանած անձին: • Սույն օրենքը այս հոդվածի նշված ենթակետով կամ առանձին ենթակետով պետք է նշի գիտական թեզին ներկայացվող պահանջները, որոնք պետք է շատ ավելի խիստ լինեն ատենախոսությանը ներկայացվող ներկայիս պահանջներից: • Օրենքում նշվում է 1994 թվականից առաջ պաշտպանած անձանց կարգավիճակի մասին, սակայն բաց է մնում 1994 թվականից մինչ այժմ պաշտպանած անձանց կարգավիճակը:Սույն օրենքի համաձայն բոլոր գիտությունների թեկնածուները միանգամից դառնում են դոկտորներ, որը արդարացված և համարժեք չէ: Անհրաժեշտ է առաջարկել միջանկյալ լուծումներնույնացնելու համար:

Узнать больше