Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ
20.12.2022
Առաջարկվում է ներկայացված նախագիծը հանել շրջանառությունից և ետ ուղարկել արմատական լրամշակման:
В стадии разработки
8 - За
5 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 327
ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգի արդյունավետության բարձրացմամբ, ՀՀ-ում իրականացվող գիտական հետազոտությունների միջազգայնացմամբ և որակի բարելավմամբ։
Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման գործող կանոնակարգը հաստատվել է ՀՀ կառավարության 08.08.1997թ. N 327 որոշմամբ, փոփոխությունները՝ 21.10.2010թ. N 1436-Ն, 26.02.2015թ. N 214-Ն, 25.02.2016թ.
N 260-Ն, 30.06.2016թ. N 750-Ն և 21.02.2019թ. N 119-Ն որոշումներով: Գործող կանոնակարգի չափանիշներում գերակշռում են քանակական, այլ ոչ թե որակական պահանջները։ Դրույթներն ընդհանուր առմամբ չեն նպաստում ՀՀ-ում իրականացվող գիտական հետազոտությունների միջազգայնացմանը և միջազգային գիտաչափական տվյալների աճին աստիճանաշնորհման գործընթացում։
Բացի այդ կանոնակարգի մի շարք դրույթներում ներկայացված պահանջներն ունեն հստակեցման խնդիր և կարող են մեկնաբանվել տարբեր կերպ, որոշ դեպքերում նաև ժամանակային հստակեցումների կարիք կա։ Արդյունքում, աստիճանաշնորհման գործընթացն ըստ կանոնակարգի իրականացնելը հանգեցում է որոշակի դժվարությունների և տարըմբռնումների։
Նախագծով ներկայացվող նոր կանոնակարգի հաստատումը նպատակ ունի աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական, բովանդակային պահանջներ, նպաստել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրությանը, օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում՝ երկրորդ գիտական ղեկավարի հնարավորության ստեղծմամբ և մասնագիտական խորհուրդներում ներգրավելու հնարավորությամբ։ Գիտական ղեկավար դառնալու պահանջները վերանայվել են թեկնածուների համար՝ հնարավորություն ընձեռելով բարձր գիտաչափական տվյալներ ունեցող մասնագետներին ավելի վաղ ընդգրկվել երիտասարդ գիտնականների աճեցման գործում։ Կարգավորման նպատակն է գիտական աստիճանաշնորհման բոլոր փուլերը շահառուների համար դարձնել հնարավորինս չափելի, հստակ և թափանցիկ։ Բացի այդ, գործող կարգի որոշ դրույթներ փոփոխվել են՝ նրանց իրագործելիությունն ավելի իրատեսական դարձնելու նպատակով:
Առաջարկվող փոփոխություններով ներկայացվող պահանջներին բավարարելը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հետազոտությունների իրականացմանը։ Բացի այդ, առաջարկվող փոփոխությունները կնպաստեն աստիճանաշնորհման համակարգի խորհրդային մոդելից եվրոպական մոդելին սահուն անցմանը:
«Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կունենանք ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի դրույթներ, որոնք նպաստում են միջազգային համագործակցությանը և ՀՀ-ում իրականացվող գիտական հետազոտությունների միջազգայնացմանը։
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
«Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Գիտություն» բաժնի 30․4 կետի կատարումից։
6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտե:
Обсуждалось
05.12.2022 - 20.12.2022
Тип
Pешение
Область
Образование и наука
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 5229
Принт20.12.2022
Առաջարկվում է ներկայացված նախագիծը հանել շրջանառությունից և ետ ուղարկել արմատական լրամշակման: