Добавить в избранное

Проект принят

«Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին վճարվող հատուցման չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 115.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորվում է համապատասխան գնահատման հանձնաժողով, իսկ քննության արդյունքների բողոքարկման հետ կապված հարցեր լուծելու նպատակով՝ բողոքարկման հանձնաժողով: Նույն հոդվածի 6.1-ին մասը սահմանում է, որ գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին Դատական դեպարտամենտը վճարում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 115.3-րդ հոդվածը վերոնշյալ 6.1-ին մասով լրացվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 10-ի ՀՕ-47-Ն օրենքով: Սակայն 2014 թվականից առ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին վճարվող հատուցման չափ չի սահմանվել:

Հարկ է նշել, որ  գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամները յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման համար միջինում ծախսում են 40 րոպե, ինչը համարժեք է մեկ ակադեմիական ժամին, իսկ  գրավոր քննության արդյունքների յուրաքանչյուր բողոքի քննության համար՝ 30 րոպե:

Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին վճարվող հատուցման չափը որոշելու նպատակով ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոսների, Արդարադատության ակադեմիայի դասախոսների և գնահատման հանձնաժողովի անդամների վարձատրության չափերը: Մասնավորապես, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոսների աշխատանքի վարձատրության չափը մեկ ակադեմիական ժամի դիմաց կազմում է 1000-ից 5000 դրամ՝ կախված  դասախոսի աշխատանքային ստաժից, գիտական աստիճանի և կոչման առկայությունից և այլն: Արդարադատության ակադեմիայում մեկ ակադեմիական ժամի դիմաց դասախոսը ստանում է 5000 դրամի չափով վարձատրություն, իսկ Արդարադատության ակադեմիայի գնահատման հանձնաժողովի անդամի համար մինչև 5 գնահատված աշխատանքի դիմաց սահմանվել է 10000, 6-ից 22 գնահատված աշխատանքի դիմաց՝ 20000, իսկ 23-ից ավելի գնահատված աշխատանքի դիմաց՝ 30000 դրամի չափով հատուցում:

Վերոհիշյալը վկայում է «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին վճարվող հատուցման չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:

 2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին վճարվող հատուցման չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում է, որ՝

1) որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման դիմաց տրվելու է 5000 դրամի չափով հատուցում,

2) որակավորման գրավոր քննության արդյունքների բողոքարկման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր բողոքի քննության դիմաց տրվելու է 3750 դրամի չափով հատուցում:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման ու գնահատման և արդյունքների բողոքարկման հանձնաժողովների անդամներին վճարվող հատուցման չափի հետ կապված հարաբերություները:

  • Обсуждалось

    01.11.2017 - 17.11.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8670

Принт