ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» ___________ 2022 թվականի N___- Ն
ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՔԱՆԴՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՖՈՆԴԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «զ1» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) ուժեղացման և վերակառուցման բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը՝ համաձայն N1 հավելվածի,
2) քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը՝ համաձայն N2 հավելվածի,
3) բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը` N3 հավելվածի:
2. Սահմանել, որ.
1) սույն որոշման N1 և N2 հավելվածներով սահմանված քաղաքականության համաձայն բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման և այդ ֆոնդի բնակիչների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի (այսուհետ՝ աջակցության ծրագրեր) շրջանակներում բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման ժամանակ հիմք են ընդունվում սույն որոշման N4 հավելվածով սահմանված առաջնահերթությունները,
2) աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներում նախատեսվում են համապատասխան մարզպետարանների կողմից սույն որոշմամբ հաստատված մոտեցումների և սույն որոշման N4 հավելվածով սահմանված առաջնահերթությունների համաձայն կազմված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացված հայտի հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններին, մարզպետարաններին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ աջակցության ծրագրերի իրականացման ժամանակ հիմք ընդունել սույն որոշմամբ ամրագրված մոտեցումները և առաջնահերթությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: