Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2023 թվականի  բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման  նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի 2018-2022 թվականների զարգացման ծրագիրը, 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը և առաջնորդվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով: Որոշման նախագծի  ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:        

Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար  համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։

Բյուրեղավան համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտների և ծախսերի  ընդհանուր գումարը ծրագրվել է 421 117,7 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 0 դրամ: 

1. Բյուջեի եկամուտների կանխատեսում

Բյուրեղավան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի  կանխատեսված  եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել   է   421 117,7 հազար դրամ՝ նվազանելով նախորդ տարվա պլանավորված` ճշտված,  բյուջեն  2,4 %-ով, որը կազմում է  10435,8 հազար դրամ կամ տարեսկզբի պլանի նկատմամբ 1․9%-ով, որը կազմում է 8585,8 հազար դրամ:

Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 140723, 0 հազար դրամ՝ 2022 թվականի հաստատված  129032,0   հազար դրամի  դիմաց, որը պայմանավորված է փոխադրամիջոցների գծով գույքահարկի ավելացումով, ուժի մեջ մտած անշարժ գույքի հարկով, տեղական տուրքերի և տեղական վճարների գծով եկամուտների, ու այլ եկամուտների ավելացմամբ:

Նախագծով նախատեսված եկամուտների հիմավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։           

Մասնավորապես.

1)  Հարկեր և տուրքեր.    
Հարկային եկամուտները ծրագրվել են 2023 թվականի համար 69213,5 հազար դրամի չափով կամ 2022 թվականի հաստատված ցուցանիշից  62757,6 հազար դրամ կամ  10,3 %–ով ավել։ 2023 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հիմքում ունենալով 2022 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել առկա ապառքները և 2022 թվականի համար անշարժ գույքի հարկի հաշվարկային ցուցանիշները։ Հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է գույքային հարկերի բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից։

Տեղական տուրքերը 2023 թվականին ծրագրվել են  3967,0    հազար դրամի չափով, որը  25,2 հազար դրամով կամ 0,6 %-ով ավել է 2022 թվականի 3941,8 հազար դրամ ծրագրային ցուցանիշից։ Այն պայմանավորված է համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների վաճառքով զբաղվողների թվի նվազեցմամբ։
 2) Պաշտոնական դրամաշնորհներ. 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները  նախագծով ծրագրվել են 279283,3 հազար դրամ՝ 2022 թվականին նախատեսված 299582,1 հազար դրամ գումարի համեմատ նվազելով 6,7 %-ով կամ 20298,8 հազար դրամով, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են հիմք ընդունելով 2022 թվականին հաստատված գումարները։ 
3) Այլ եկամուտներ.          
2023 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են 67564,5 հազար դրամ՝ 2022 թվականի բյուջեով նախատեսված 62332,6 հազար դրամի դիմաց կամ աճել է 8,4 %-ով՝ 5231,9 հազար դրամ։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում  համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ),  տեղական վճարները՝ աղբահանության դիմաց և Ջրաբեր բնակավայրում խմելու ջրի դիմաց,  տույժերը, տուգանքները, և այլ եկամուտներ։              
           
 2. Բյուջեի ծախսերի կանխատեսում    

Բյուրեղավան համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը  ծրագրվել է  421 117,7 հազար դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 80.0 %-ը կամ  336 894,2 հազար դրամը բաժին է ընկնում  ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե),  146 223,5 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 62000,0 հազար դրամ, դիֆիցիտը՝ 0 դրամ։

Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 25,7 %-ը  կամ 108129,2 հազար դրամը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0.1%-ը կամ 400,0 հազար դրամը՝ «Պաշտպանություն» և «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» ոլորտներին, 12.9 %-ը կամ 54350,0 հազար դրամը՝ «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 19.7 %-ը կամ 83000,0 հազար դրամը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 1,4 %-ը կամ 6000,0 հազար դրամը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին,  6,1 %-ը կամ  25575,0 հազար դրամը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին,  23,4 %-ը կամ 98400,0 հազար դրամը՝ «Կրթություն» ոլորտին, 1,2 %-ը կամ  5 140,0 հազար դրամը՝  «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին։ 20,0 %-ը կամ 84223,5 հազար դրամը՝  «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին, որն էլ ամբողջությամբ ուղղվել է համայնքի ֆոնդային բյուջե։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 20,0 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։

Ստորև ներկայացվում են համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները ՝ ըստ ծրագրի։        
1) «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում»  ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։ Նախորդ տարվա համեմատ պահպանման ծախսերը  պլանավորվել՝ հիմք ընդունելով խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները,  ինչպես նաև հաստիքների աշխատավարձերի ավելացման և համայնքի բնակավայրերի բնակչության սոցիալ տնտեսական կենսամակարդակի բարձրացմանը:
Ոլորտի, մյուս ծրագրերում  էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը  պլանավորվել են հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները և 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը։    
2) Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները՝         
   ա. փողոցների ասֆալտապատման և գծանշման  աշխատանքներին հատկացվելու է ֆոնդային բյուջեի ծախսերի 30.7 %-ը, որը նախատեսված քաղաքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով.
    բ. Կրթության ոլորտում նախատեսվում է իրականացնել երկու խոշոր  ծրագրեր՝ նոր մանկապարտեզի կառուցումը, որին հատկացվելու է 49223,5 հազար դրամ, և մարզադպրոցի կառուցմանը՝ 50000,0 հազար դրամ։
Տարեվերջին կանխատեսվում է  մոտ 200000,0 հազար դրամ մնացորդ, որը կուղղվի այս ծրագրերի իրականացմանը։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2023 թվականի  բյուջեն հաստատելու մասին» Բյուրեղավան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։        

  • Обсуждалось

    02.12.2022 - 18.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Котайкская область муниципалитет Бюрехавана

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3204

Принт