Добавить в избранное
В стадии разработки
««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
9 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 01.11.2017 22:39:12 | Առաջարկությունը լավն է եւ իրոք կնպաստի սահմանված նպատակների իրացումը: Սակայն առաջարկվող փոփոխություններում եւ հետագայում օրենսգրքերում չպետք է ամրագրվի դրույթ առ այն, որ պետական կառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ճանապարհով փոխանցվող որոշումները եւ /կամ փաստաթղթերը համարվում են պատշաճ ծանուցում այն անձանց համար, որոնք չունեն համակարգչային համապատասխան գիտելիքներ, համակարգիչ եւ ինտերնետային կարգ: Այլաապես այդ անձինք հայտնվում են ոչ հավասար պայմաններում եւ նրանց վրա այդ նորմի կիրառումը, այնպես, ինչպես ներկայում պահանջվում է ՎԻՎՕ 283-րդ հոդվածով ու պահանջվելու է ՎԻՎՕ նոր նախագծի 104-րդ հոդվածով, կլինի հակասահմանադրական: Հակսասահմանադրական, քանզի ինչպես ՀՀ սահմանադրությամբ, այնպես էլ ՀՀ այլ օրենքներով չի սահմանված իմպերատիվ իրավանորմ առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում ինտերնետային գիտելիքներ, համակարգիչ ու ինտերնետ ունենալը պարտադիր է: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ | Չի ընդունվել: | Նախագծով կարգավորվել է էլեկտրոնային եղանակով դատարանին դատավարական մի շարք փաստաթղթեր ներկայացնելու և ոչ, թե ծանուցման հետ կապված հարաբերությունները: Կարգավորման համաձայն՝ առաջարկվող փաստաթղթերը, որոնք ներկայացվում են գրավոր` անձի ստորագրությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով: Հիշյալ կարգավորման պարագայում ուժը կորցրած չեն համարվում դրույթները, որոնք վերաբերելի են նշված փաստաթղթերի թղթային տարբերակով ներկայացնելուն: Այսինքն, նախագիծը այլընտրանքային տարբերակ է առաջարկում, միաժամանակ` պահպանելով մինչ այդ գործող կարգավորումները: |