Добавить в избранное

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ (ՎԵՐՆԻՍԱԺՆԵՐ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

50%50%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ (ՎԵՐՆԻՍԱԺՆԵՐ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ  ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Աբովյան համայնքում տոնավաճառներ (վերնիսաժներ) կազմակերպելու կարգը հաստատելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա:

Իրավական ակտի ընդունման նպատակը և կարգավորման անհրաժեշտությունը.

Աբովյան համայնքի վարչական տարածքում իրավաբանական և  ֆիզիկական անձանց կողմից շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին տոնավաճառներ (վերնիսաժներ) շուկայական միջոցառման կազմակերպման կարգավորում:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի հիման վրա ապահովել համայնքի տարածքում տոնավաճառների և վերնիսաժների կազմակերպումը:

  • Обсуждалось

    25.11.2022 - 11.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Публичная служба

  • Министерство

    Котайкская область Муниципалитет Абовяна

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3412

Принт