«Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
- Անհրաժեշտությունը
«Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված ծրագրի (Հավելված N1-ի) «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 77-րդ կետի 77.10 ենթակետում նշված միջոցառման։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կեղտաջրերի հեռացման և մաքրման բնագավառն առաջնային չի համարվել և համարժեքորեն չի ֆինանսավորվել:
Կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգերը հիմնականում գտնվում են անբավարար վիճակում։ Վիճակը հատկապես անբավարար է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից չսպասարկվող բնակավայրերում, որտեղ հիմնականում ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) համակարգեր չկան։ Նեկայում չի իրականացվում տնտեսվարող սուբյեկտների (արդյունաբերական, սպասարկման ոլորտի և այլ կազմակերպությունների) կողմից ջրահեռացման համակարգ արտանետվող կեղտաջրերի քանակական և որոկական մոնիթորինգ, բացակայում է դրանց նախնական մաքրումը։
Ստեղծված իրավիճակը առաջացնում է նաև բնակավայրերում առողջապահական և բնապահպանական խնդիրներ։
Կեղտաջրերի հեռացման և մաքրման բնագավառի բարելավման ու զարգացման նպատակով անհրաժեշտ է մշակել և իրականացնել համալիր միջոցառումներ՝ բնագավառի արդյունավետ կառավարման, անհրաժեշտ ներդրումների ներգրավման, արդի տեխնոլոգիաների և մեխանիզմների կիրառման ուղղությամբ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հանրապետության բնակավայրերում ապահովել կայուն, անխափան, հուսալի և հասանելի ջրահեռացում ու կեղտաջրերի մաքրում՝ հաշվի առնելով տեղական կոնկրետ լուծումների և ներդրումների արդյունավետությունը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Հայեցակարգի հիմնական նպատակն է կեղտաջրերի հեռացման և մաքրման արդիականացումն ու զարգացման ապահովումը՝ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի արդյունավետության բարձրացումը, առողջապահական և բնապահպանական համապատասխան խնդիրների լուծմանն աջակցությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության» ( EU4SEVAN) ծրագրի աջակցությամբ նախապատրաստված «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջրահեռացման ոլորտի զարգացման հայեցակարգի» հիմնադրույթները։
(https://www.scws.am/uploads/files/121/Concept_Paper-ARM_FINAL_20220823.pdf)
- Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հիմք կհանդիսանա կեղտաջրերի հեռացման և մաքրման բնագավառում առկա խնդիրների լուծման, համակարգերի արդիականացման և արդյունավետ կառավարման, մատուցվող ծառայությունների որակի և հասանելիության բարելավման համար:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական իրքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N1363-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի «3.3 Ջրային տնտեսություն» բաժնի դրույթներից։
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե
-
Обсуждалось
24.11.2022 - 10.12.2022
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 2813
Принт