Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ____________ 2022 թվականի N_____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ ու 72-րդ հոդվածի 1-ին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակա-րանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) վերնագիրը ՀԱՄԱԿԱՐԳԻ բառից հետո լրացնել ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ բառերով,
2) 1-ին կետը համակարգի բառից հետո լրացնել և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժա-նումների բառերով,
3) 2-րդ կետը նախարարություն բառից հետո լրացնել և Հայաստանի Հանրապե-տության ազգային անվտանգության ծառայություն բառերով,
4) հավելվածում՝
ա. վերնագիրը ՀԱՄԱԿԱՐԳԻ բառից հետո լրացնել ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ բառերով,
բ. 1-ին կետը համակարգի բառից հետո լրացնել և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժա-նումների բառերով,
գ. 5-րդ և 29-րդ կետերը նախարարության բառից հետո լրացնել կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության բառերով,
դ. 7-րդ կետի 2-րդ ենթակետում սոցիալական ապահովության խնդիրներ իրակա-նացնող ստորաբաժանման կողմից տրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի բառերը փոխարինել կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորա-բաժանումների բառերով,
ե. 13-րդ կետը նախարարությանը բառից հետո լրացնել կամ Հայաստանի Հանրա-պետության ազգային անվտանգության ծառայությանը բառերով, իսկ նախարարությունը բառից հետո՝ և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բառերով,
զ. 15-րդ կետը նախարարություն բառից հետո լրացնել և Հայաստանի Հանրապե-տության ազգային անվտանգության ծառայություն բառերով,
է. 16-րդ կետում նախարարությունն ստացված ամփոփ ցուցակների հիման վրա կազ-մում է բառերը փոխարինել նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն ստացված ամփոփ ցուցակների հիման վրա կազմում են բառերով,
ը. 17-րդ կետում հրամանով ստեղծված` Հայաստանի Հանրապետության պաշտպա-նության նախարարության համակարգի բառերը փոխարինել և Հայաստանի Հանրապե-տության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամաններով ստեղծված` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության բառերով,
թ. 18-րդ կետի 4-րդ ենթակետը, 24-րդ և 25-րդ կետերը նախարարի բառից հետո լրացնել կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի բառերով,
ժ. 26-րդ կետում N 8 ձևի բառերը փոխարինել N 8 կամ N 9 ձևերի բառերով,
ժա. 30-րդ կետը նախարարություն և նախարարությունը բառերից հետո լրացնել համապատասխանաբար կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայու-թյունը բառերով,
ժբ. 32-րդ կետը նախարարությանը բառից հետո լրացնել կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը բառերով,
ժգ. N 7 ձևում ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի բառերը փոխարինել ՀՀ պաշտպանության նախարարու-թյունը կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ի դեմս ՀՀ պաշտպանության նա-խարարության համակարգի կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության բառերով, իսկ նախարարություն բառը և դրա համապատասխան հոլովաձևերը՝ «համապատասխան մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
ժդ. լրացնել նոր՝ N 9 ձևով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2022թ. ...................... ........
Երևան

 

 

 

  • Обсуждалось

    22.11.2022 - 07.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба национальной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3323

Принт

Связанные документы / ссылки