ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - За
-
4 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ____________ 2022 թվականի N_____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ ու 72-րդ հոդվածի 1-ին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազ-մերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբեր-ման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկա-րաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) վերնագրում ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱԿԱՆ ՈՒ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ բառերը փոխարինել ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱ-ԿԱՆ ՈՒ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ բառերով,
2) 2-րդ կետը զինծառայողների բառից հետո լրացնել և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ծառայողների բառերով,
3) N 1 հավելվածի՝
ա. 1-ին կետը բնակարանային բառից առաջ լրացնել և Հայաստանի Հանրապետու-թյան ազգային անվտանգության մարմինների ծառայողների բառերով,
բ. 2-րդ կետի 1-ին ենթակետից (գործատու) բառը հանել, իսկ նախարարություն բառից հետո լրացնել կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծա-ռայություն բառերով,
գ. 2-րդ կետի 3-րդ ենթակետը զինծառայողներ բառից հետո լրացնել և Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ծառայողներ բառերով,
դ. 3-րդ կետը զինծառայողները բառից հետո լրացնել , ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների 200 ծառայող բառերով,
ե. 10-րդ կետը հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու բառերից հետո լրացնել կամ առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակա-ցությամբ ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելու (եթե չի սահմանվում հաշմանդամություն) հիմքով ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակվելու բառերով, իսկ համապատասխանաբար զինվորական ծառայությունից բառերից հետո՝ կամ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից բառերով,
զ. 12-րդ կետը զինվորական ծառայությունից բառերից հետո լրացնել կամ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից բառերով,
է. 13-րդ կետում զինվորական ծառայությունից արձակվելուց բառերը փոխարինել զինվորական ծառայությունից կամ ազգային անվտանգության մարմիններում ծառայությու-նից արձակվելուց բառերով, զինվորական ծառայության բառերից հետո լրացնել կամ ազգային անվտանգության մարմիններում ծառայության բառերով, զինվորական ծառայու-թյունից անհիմն բառերը փոխարինել զինվորական ծառայությունից կամ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից անհիմն կամ անօրինական, իսկ զինվո-րական ծառայությունում բառերից հետո լրացնել կամ ազգային անվտանգության մարմին-ներում ծառայությունում բառերով,
4) N 2 հավելվածի՝
ա. վերնագիրը ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ բառից հետո լրացնել ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ-ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ բառե-րով,
բ. 1-րդ կետը զինծառայողների բառից հետո լրացնել և Հայաստանի Հանրապետու-թյան ազգային անվտանգության մարմինների ծառայողների բառերով,
գ. 6-րդ կետի 1-ին ենթակետը ծառայողական վկայականի բառերից հետո լրացնել ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ծառայողների ծառայողական վկայականի, բառերով,
դ. 8-րդ կետում քանակից բառը փոխարինել քանակներից բառով, նախատեսված թիվը բառերը՝ նախատեսված թվերը բառերով,
ե. 9-րդ կետում նախատեսված թվին բառերը փոխարինել նախատեսված թվերին բառերով,
զ. 12-րդ կետում «Պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «համապատասխան մարմնի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, ապահովել Կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ սահմանված հիփոթեքային վարկավորման պայմանագրի օրինակելի ձևի մշակումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2022թ. ...................... ........
Երևան
-
Обсуждалось
22.11.2022 - 07.12.2022
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Служба национальной безопасности
Просмотры 3242
Принт