«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
8 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի _________ _____-ի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի <բ> կետը, 3-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի <Հայաստանի Հանրապետությունում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը հաստատելու մասին> N 814-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների շենքերի ու շինությունների բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը հաստատելու մասին>,
2) Որոշման նախաբանի <10-րդ և 10.1-ին հոդվածների> բառերը փոխարինել <10-րդ հոդվածի 1-ին մասի <բ> կետի, 3-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի> բառերով:
3) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4) Որոշմամբ հաստատված հավելվածի.
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. ,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
<գ. 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 2.1-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ՝
2.1. Լիազոր մարմնի պատվիրատվությամբ մշակված և հաստատված օրինակելի նախագծերը կառուցապատողներին (պատվիրատուներին) տրամադրվում են անվճար:>,
դ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
,
ե. 3-րդ կետից հետո լրացնել նոր՝ 3.1-րդ և 3.2-րդ կետեր, հետևյալ բովանդակությամբ՝
3.2. Ոչ պետական բյուջեների միջոցների հաշվին կառուցապատողների (պատվիրատուների) պատվերով մշակված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերի տնօրինումը, տիրապետումը, հետագա կիրառումը (օգտագործումը) կառուցապատման-շինարարական ոչ պետական ծրագրերի շրջանակներում կառուցապատողների (պատվիրատուների) կողմից իրականացվում է սեփական հայեցողությամբ:>
3.3 Ոչ պետական բյուջեների միջոցների հաշվին կառուցապատողների (պատվիրատուների) պատվերով մշակված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերի կիրառումը պետական ծրագրերի շրջանակներում կարող է իրականացվել, եթե կառուցապատողի (պատվիրատուի) կողմից այդ օրինակելի նախագծերի հնարավոր կիրառելիության վերաբերյալ առկա է գրավոր համաձայնություն և դրանց հաստատման մասին լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան հրաման:>,
զ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <4.Կատալոգներին կից կարող է կազմվել ձեռնարկ-ուղեցույց՝ քաղաքաշինական գործունեությանն առնչվող խորհրդատվական բնույթի տեքստային, գծագրական-սխեմատիկ կամ պատկերային նկարագրությամբ (այսուհետ՝ ձեռնարկ):>,
է. 5-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
<Կառուցապատողը (պատվիրատուն) լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված կատալոգից (ցանկից) ընտրելով համապատասխան օբյեկտն ու դրա նախագծային փաստաթղթերը օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է համայնքի ղեկավարին (այսուհետ՝ իրավասու մարմին) >,
ը. 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ <1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օբյեկտի օրինակելի նախագծի տեղակապման համար ճարտարապետահատակագծային առաջադրանք (բացառությամբ հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներում նախատեսվող կառուցապատման-շինարարության դեպքերի) և ինժեներական ենթակառուցվածքների՝ ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման, կապի համակարգերի մատակարար կազմակերպությունների տեխնիկական պայմաններ ստանալու հայտ-դիմումով՝ համաձայն N1 ձևի:>,
թ. 5-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
ժ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <6.Կառուցապատողը (պատվիրատուն) սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
1) կառուցապատվող հողամասի ծածկագիրը, հատակագիծը,
2) ընտրված օբյեկտի կառուցման-տեղակապման համար նախատեսված հողամասի (նպատակային և գործառնական նշանակության) նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, հողամասում առկա շենքերի ու շինությունների վերաբերյալ տեղեկատվությունը,
3) կառուցապատման ենթակա հողամասում ընտրված օբյեկտի տեղակայման (տեղանշման հատակագծի) վերաբերյալ առաջարկությունը,
4) ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին մշակված օրինակելի նախագծի դեպքում` նախագծային փաստաթղթերի (այդ թվում քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացությունը) պատճենը:>,
ժա. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <7.Հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներում օրինակելի նախագծերով կառուցապատում-շինարարություն (տեղակապում) իրականացնելու համար պահանջվում են սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ինժեներական ենթակառուցվածքների՝ ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման, կապի համակարգերի մատակարար կազմակերպությունների տեխնիկական պայմանները, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի:>,
ժբ. 11-րդ կետի <շինարարությունն> բառը փոխարինել <կառուցապատում-շինարարությունն> բառերով:
ժգ. ամբողջ տեքստում` համապատասխան հոլովաձևերով <մատակարարող> բառը փոխարինել <մատակարար> բառով, <կառուցապատող> բառը փոխարինել <կառուցապատող (պատվիրատու)> բառերով, <տիպը> բառը փոխարինել <տեսակը կամ անվանումը> բառերով:
ժդ. Ձև N 1-ում <Խնդրում եմ տրամադրել> բառերից հետո <Հայաստանի Հանրապետությունում օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգից ընտրված> բառերը հանել, <(բնակելի, հասարակական, արտադրական նշանակության բազմակի օգտագործման օբյեկտի տիպը)> բառերից հետո լրացնել <կամ անվանումը> բառերը,
ժե. Ձև N 1-ի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1 կետով՝
:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
21.11.2022 - 06.12.2022
-
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 2705
Принт