Добавить в избранное

Проект принят

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի լրամշկված նախագիծ և կից օրենքների նախագծեր

1998 թվականի հունիսի 17-ին ընդունված և 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների արդյունքում ընդունված կարևոր իրավական ակտերից է: Այն միասնական, համակարգված և համապարփակ ակտ է, որը կարգավորում է ոչ միայն քաղաքացիական դատավարական հարաբերությունները, այլև կարգավորում էր վարչադատավարական հարաբերությունները։ Սակայն օրենսգիրքն իր դրական հատկանիշներով հանդերձ գործողության ընթացքում ի ցույց դրեց որոշակի անհստակություններ, կարգավորման բացեր, ինչպես նաև անհամապատասխանություն հասարակական հարաբերությունների զարգացման արդի միտումներին, մասնավորապես`

  1. Oրենսգրքում առկա են ինստիտուտներ, որոնք իրենց գոյության ընթացքում չստացան արդյունավետ կիրառում (արագացված դատաքննություն և այլն).
  2. Օրենսգրքում առկա են թերի կարգավորմամբ ինստիտուտներ (ենթակայություն, ընդդատություն, ապացուցում, հատուկ վարույթներ, դատավարական ժամկետներ, դատական ծախսեր և այլ հարցեր): Ընդ որում, Օրենսգրքի գործողության ընթացքում դրանում բացահայտված մի շարք թերություններ ու բացթողումներ լրացվեցին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներով.
  3. Օրենսգրքում բացակայում են կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարաբերությունների կանոնակարգման նորմեր (գործերի նոր քննության, պարզեցված վարույթի, խմբային հայցերի, հեռակա դատաքննության, էլեկտրոնային ծանուցումների, հայցադիմումի և այլ փաստաթղթերի էլեկտրոնային կարգով դատարան ներկայացնելու, տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու հնարավորության վերաբերյալ կարգավորումներ).
  4. Օրենսգիրքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 2015 թվականի փոփոխություններին (ապացույցների անթույլատրելիության, ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքի, Վճռաբեկ դատարանի գործառույթների հետ կապված սահմանադրական կարգավորումներին).
  5. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և դրա կիրառման արդյունքում ձևավորված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որշումներով արտահայված դիրքորոշումներից բխող օրենսդրական կարգավորումները տեղ չեն գտել Օրենսգրքում.
  6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներով սկզբունքային իրավական դիրքորոշումներ է արտահայտել քաղաքացիական դատավարության տարբեր ինստիտուտների էության և կիրառման վերաբերյալ, որոնք ենթադրում են նոր հայեցակարգային մոտեցումներ:
  7. Օրենսգիրքը իրավական տեխնիկայի տեսանկյունից չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, քանի որ վերջինս ընդունվել է ավելի ուշ:

          Ամբողջ վերոշարադրյալը վկայում է նոր օրենսգիրք ընդունելու անհրաժեշտության մասին:

  • Обсуждалось

    30.10.2017 - 22.11.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Гражданский процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 18555

Принт

Предложения

Միհրան Մինասյան

17.11.2017

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի 127 հոդ-ով ներկայացված են այն դեպքերը՝ որի ժամանակ դատարանը պարտավորված է հայցադիմումը ետ վերադարձնել։ Հարց ՝ Եթե հնարավորություն կա վճարման կարգադրություն արձակելու , ապա ինչու հայցվորը իրավունք պետք է ունենա միանգամից հայցադիմում ներկայացնել դատարան ? ։ Առաջարկություն ՝ ՈՒստի անհրաժեշտ է ավելացնել նոր դրույթ՝ որի համաձայն՝ դատարանը պարտավոր է հայցադիմումը ետ վերադարձնել , եթե հայցվորը հնարավորություն ունի հայցադիմում ներկայացնելուց առաջ վճարման կարգադրություն արձակելու դիմում ներկայացնել դատարան , սակայն չի ներկայացրել։ Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890

Միհրան Մինասյան

17.11.2017

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի 311 հոդ-ի 3-րդ կետով սահմանված է ՝ // Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վճարման կարգադրությունը վերացնելու մասին, եթե` անհնարին է դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելը: // Առաջարկություն 1//՝ Անհրաժեշտ է ճշտել թե ինչ է նշանակում անհնարին խոսքը ? Ինչով է ապացուցվում որ անհնարին է ? փոստատարի մեղքով չհանձնված վճարման կարգադրությունը միթե կարելի է համարել անհնարին ? Առաջարկություն 2// Անրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ ստեղծել դատական ակտի (երի) և ծանուցման առաքումը ապահովող հատուկ կարգ, որը կկատարի հարկադիր կատարողը դատարանի որոշման հիման վրա։ Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890

Միհրան Մինասյան

17.11.2017

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի 205 հոդ-ով սահմանված է՝ // Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը 1. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում: // Առաջարկություն ՝ հնգօրյա ժամկետը շատ կարճ է , անհրաժեշտ է այն դարձնել 15 օրյա ժամկետ։ Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890

Узнать больше