«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. |
Անհրաժեշտությունը |
|
ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը պայմանավորված է գնումների գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած որոշ խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատվել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը (այսուհետ՝ Կարգ), որի գործնական կիրառման ժամանակ պարզվել է, որ առկա են տարաբնույթ ընկալման տեղիք տվող որոշ դրույթներ, իսկ Կարգով սահմանված որոշ կարգավորումների կիրառման արդյունքում ոչ էական թերությունների պատճառով մերժվում են մասնակիցների հայտերը, ինչի արդյունքում նվազում է մասնակցության աստիճանը: Նշված խնդիրների կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել Կարգում կատարել փոփոխություններ և լրացումներ: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նապատեսվում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել գնումների գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած որոշ խնդիրնեը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն Կարգի գործնական կիրառման ժամանակ ի հայտ եկած՝ տարաբնույթ մեկնաբանման տեղիք տվող դրույթները, կպարզեցվեն գնման գործըթնացին մասնակցության պայմանները: Արդյունքում հնարավորինս կբացառվեն մասնակիցների կողմից ոչ էական թերություններով հայտերի ներկայացումը, հետևաբար նաև՝ այդ հիմքով պատվիրատուների կողմից վերջիններիս հայտերի մերժումը: |
7. |
Այլ տեղեկություններ |
|
--- |
-
Обсуждалось
26.10.2017 - 21.11.2017
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 9611
Принт