ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
1 - Против
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագիծը Ջրվեժ համայնքի ավագանուն է ներկայացվում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան։ Համայնքի բյուջեի եկամուտները հաշվարկվել են հաշվի առնելով անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկային մեծությունները, շենքերի, շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի, ինչպես նաև հողի հարկի նախորդ տարիների ապառքի հնարավոր հավաքագրումը, համայնքի կողմից տրամադրվող գործունեության թույլտվությունների, մատուցվող ծառայությունների տուրքերի և վճարների համար հաշվարկված ֆինանսական միջոցները, պետական բյուջեից տրամադրվող դոտացիայի չափը։
2023 թվականին համայնքի բյուջեի եկամուտները նախատեսվում են 553,777.0 հազ․ դրամ՝ 2022 թվականի ճշտված՝ 706,533.6 հազ. դրամի դիմաց, այդ թվում՝ վարչական բյուջեի եկամուտները՝ 498,805.0 հազ. դրամ։ Վարչական բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ նախատեսվել են 54,972.0 հազ․ դրամով ավելի։ Նախատեսված՝ 553,777.0 հազ․ դրամ եկամուտների կազմում սեփական եկամուտները կազմում են 451,494.2 հազ. դրամ, կամ ընդհանուր եկամուտների 81.5%-ը։ Նախատեսված հարկերը և տուրքերը կազմում են 318,927.7 հազ․ դրամ, որը կազմում է ընդհանուր եկամուտների 57.6 %-ը, այդ թվում՝ տեղական տուրքերը կազմում են 14,295.5 հազ. դրամ, կամ նախատեսված ընդհանուր եկամուտների 2.6%-ը։ Ընթացիկ տարվա համեմատ տուրքերից նախատեսվող ֆինանսական միջոցները գրեթե չեն փոփոխվել։
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող դոտացիան կազմում է 102,282.8 հազ․ դրամ, որի տեսակարար կշիռը ընդհանուր եկամուտների մեջ 18.5% է։ Ընթացիկ տարվա համեմատ դոտացիան նվազել է 31,426.3 հազ․ դրամով։
Այլ եկամուտները կազմում են 127,566.5 հազ. դրամ, կամ ընդհանուր եկամուտների 23.0%-ը: Ընթացիկ տարվա համեմատ այլ եկամուտները նախատեսվել են 8,410.5 հազ. դրամով ավելի։
Տեղական տուրքերի, վճարների և այլ եկամուտների պլանավորումը կանխատեսվել է ելնելով համայնքի վարչական տարածքում գործող տնտեսվարողների, արտադրական, հասարակական և կրթական հիմնարկների ելակետային, նախորդ երկու տարիների պլանային, փաստացի, ինչպես նաև 2023 թվականի համար նախանշվող տվյալներից։
Համայնքի բյուջեի ծախսերը նախատեսվել են 1,278,232.0 հազ․ դրամ, որը ընթացիկ տարվա համեմատ նվազել է 241,827.5 հազ. դրամով։
Ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, նախատեսվող ցուցանիշները հետևյալն են․
- Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ - 169,488.4 հազ․ դրամ, որը 16,153.9 հազ․ դրամով ավելի է ընթացիկ տարվա ցուցանիշից, որը պայմանավորված է համայնքի կարիքների համար տրանսպորտային միջոցների ձեռքբերմամբ, հաստիքների որոշակի փոփոխությամբ և աշխատակազմի թափուր պաշտոնների զբաղեցմամբ։
- Պաշտպանություն – 1,600.0 հազ. դրամ, որը ընթացիկ տարվա համեմատ չի փոփոխվել։
- Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն – 1,410.0 հազ․ դրամ, որը ընթացիկ տարվա համեմատ չի փոփոխվել ։
- Տնտեսական հարաբերություններ – 189,444.0 հազ. դրամ, այդ թվում՝ ընթացիկ ծախսեր 36.900.0 հազ. դրամ, կապիտալ ծախսեր 152,544.0 հազ. դրամ, որից 1,150.0 հազ. դրամը նախատեսվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։ Ընթացիկ տարվա համեմատ` 203,326.1 հազ. դրամ, այս ծրագրի ծախսերը նվազել են 13,882.1 հազ. դրամով։ Տնտեսական հարաբերությունների (այլ դասերին չպատկանող)՝ գործառնություններից ֆինանսական մուտքեր՝ - 25,000․0 հազ. դրամ, ընթացիկ տարվա ճշտված ցուցանիշը՝ -302,000.0 հազ. դրամ։
- Շրջակա միջավայրի պաշտպանություն – 111,611.0 հազ. դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 6,370.4 հազ. դրամով։
- Բնակարանային շինարարություն եվ կոմունալ ծառայություն – 93,156.6 հազ. դրամ, ընթացիկ տարում այդ ծախսերը կազմել են 122,336.0 հազ. դրամ։
- Առողջապահություն – 1,250.0 հազ. դրամ, ընթացիկ տարվա համեմատ այս ծախսերը ավելի են մոտ 1,000.0 հազ. դրամով, որը նախատեսվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով։
- Հանգիստ, մշակույթ եվ կրոն – 531,480.0 հազ. դրամ, այս ոլորտի վարչական բյուջեի ծախսերը նախատեսվել են 6,480.0 հազ. դրամ, ֆոնդային բյուջեի ծախսերը՝ 525,000.0 հազ. դրամ, որը նախատեսվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, հուշարձանների վերանորոգման և համայնքային զարգացման մշակութային կենտրոնի կառուցմամ նպատակով։
- Կրթություն – 131,275.2 հազ. դրամ, այդ թվում՝ 131,275.2 հազ. դրամ վարչական բյուջեի ծախսեր։ Ընթացիկ ծախսերը նախատեսվում է ուղղել նոր գործարկվող և գործող մանկապարտեզների ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, համայնքի երաժշտական դպրոցի պահպանմանը և միջնակարգ դպրոցներին աջակցության ցուցաբերման։
- Սոցիալական պաշտպանություն – 11,850.0 հազ. դրամ, այդ թվում 9,600.0 հազ․ դրամը՝ սոցիալական հատուկ արտոնությունների նպատակով։
- Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր – 28,030.0 հազ. դրամ, որը նախատեսվել է որպես վարչական բյուջեի պահուստային ֆոնդ։ Բյուջեի ֆոնդային մասում պահուստ չի ձևավորվել։
Համայնքի բյուջի տարեվերջի մնացորդը նախատեսվել է վարչական և ֆոնդային բյուջեների հնարավոր մուտքերի և նախատեսվող ծախսերի հաշվարկով, սակայն քանի որ դա դժվար կանխատեսելի ցուցանիշ է, այն ճշտելուց հետո բյուջեում կկատարվի համապատասխան փոփոխություն։
Ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համայնքի բյուջեի ծախսերը հետևյալն են.
Ընթացիկ ծախսեր․
Աշխատանքի վարձատրություն – 112,580.0 հազ. դրամ։
Ծառայությունների եվ ապրանքների ձեռք բերում – 139,030.0 հազ. դրամ։
Սուբսիդիաներ – 256,353.0 հազ. դրամ։
Դրամաշնորհներ – 11,690.0 հազ. դրամ։
Սոցիալական նպաստներ եվ կենսաթոշակներ – 11,850.0 հազ. դրամ։
Այլ ծախսեր – 30,420.0 հազ. դրամ, այդ թվում՝ պահուստային միջոցներ։
Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր․
Շենքեր եվ շինություններ, այդ թվում՝ շենքերի և շինությունների կառուցում – 644,894.0 հազ. դրամ։
Մեքենաներ եվ սարքավորումներ – 39,000.0 հազ. դրամ։
Այլ հիմնական միջոցներ, այդ թվում՝ նախագծահետազոտական ծախսեր – 11,350.0 հազ. դրամ։
Պաշարներ – 17,400.0 հազ. դրամ։
Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր, այդ թվում՝ չարտադրված ակտիվների իրացումից մուտքեր – 25,000.0 հազ. դրամ։
-
Обсуждалось
15.11.2022 - 02.12.2022
-
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Котайкская область муниципалитет Джрвеж
Просмотры 3501
Принт