Добавить в избранное

«Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2023 թվականի տեսակները, դրույքաչափերը և դրանց գծով արտոնությունները սահմանելու մասին» Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագիծ

Համաձայն  «Տեղական  տուրքերի  և   վճարների   մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին»  օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան`տեղական  տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ, ինչպես նաև օրենքի 16-րդ հոդվածով սահմանվում են տեղական վճարների արտոնություններ:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են տեղական վճարների տեսակները, որի հիման վրա սույն որոշման նախագծով առաջարկվում է Ջրվեժ համայնքում սահմանել տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը:

  • Обсуждалось

    14.11.2022 - 03.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Котайкская область муниципалитет Джрвеж

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3192

Принт