«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 1-ի N 03-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծի ընդունումը (այսուհետ Նախագիծ) պայմանավորված է 2021 թվականի փետրվարի 17-ին ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-51-Ն օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ հայտարարագրման գործող համակարգում կատարված էական փոփոխություններով, որոնց շրջանակում, մասնավորապես, ներդրվել է փաստացի տիրապետվող գույքի վերաբերյալ տվյալների հայտարարագրման ինստիտուտը:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2020 թվականի հունիսի 1-ին ընդունվել է գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագրի ձևը հաստատելու մասին որոշումը:
Նշված որոշմամբ սահմանվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով անձանց կողմից կողմից ներկայացվող իրավիճակային հայտարարագրում լրացվող գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը, որում, սակայն, արտացոլված չեն Օրենքի փոփոխությամբ պայմանավորված գույքի հայտարարագրի բովանդությունը կազմող փաստացի տիրապետվող գույքի վերաբերյալ տվյալները:
Առաջարկվող կարգավորումների բնույթը.
Նախագծով նախատեսվում է իրավիճակային հայտարարագրում սահմանել գույքի հայտարարագրի բովանդությունը կազմող փաստացի տիրապետվող գույքի վերաբերյալ տվյալները:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովի կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել օրենսդրությամբ սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով անձանց կողմից ներկայացվող իրավիճակային հայտարարագրում փաստացի տիրապետվող գույքի վերաբերյալ տվյալների ներկայացման իրավական հնարավորությունը:
-
Обсуждалось
11.11.2022 - 26.11.2022
-
Тип
Pешение
-
Область
Борьба с коррупцией
-
Министерство
Комиссия по предотвращению коррупции
Просмотры 3831
Принт