Добавить в избранное

Проект принят

«Երևան համայնքում տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան` «Երևան համայնքում տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

 Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել իրենց առաջար-կություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետա-րանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 23-ը Երևան քաղա-քապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբե-րակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-242 հեռախոսահամարով:

  • Обсуждалось

    15.11.2022 - 30.11.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Мэрия Еревана

Общественное обсуждение

24.11.2022 15:00

В ходе общественных обсуждений 24 ноября 2022 года в 15:00 в зале для брифингов 5-го этажа административного здания мэрии Еревана, расположенного по улице Аргишти, д. 1, состоятся открытые общественные слушания.

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4313

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

22.11.2022

Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/4965) վերաբերյալ կարծում ենք, որ համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է: Մինչդեռ համայնքի տարածում գորող այսպես կոչված «կարմիր գծերը» ՀՀ օրենսդրության բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան վճարովի կայանատեղիներ չեն: Ավելին, այդ «կարմիր գծերը» նշված են ճանապարհային երթևեկության 1-ին գծերի վրա, ինչով խոչընդոտում են ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված իրավակարգավորումներին: Հետևապաես առաջարկում ենք սույն նախագծի հավելվածից ամբողջությամբ հանել 14-րդ մասի 2) կետը, այն է. «14. Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝ 2) այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09:00-ից մինչև 24:00-ն կայանելու համար` ա) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը. բ) յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 /հինգ հարյուր/ դրամ. գ) մեկ շաբաթվա համար` 1000 /մեկ հազար/ դրամ. դ) մեկ ամսվա համար` 2000 /երկու հազար/ դրամ. ե) մեկ տարվա համար (մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 /տասներկու հազար/ դրամ.»: Այդ դեպքում թեև համայնքային բյուջեն կտուժի ավելի քան 1.2 մլրդ ՀՀ դրամի չափով, ինչը կազմում է նախատեսվող տեղական վճարների 20.1 տոկոսը, սակայն կարծում ենք, որ սահմանադրականությունն ու օրինակությունը ավելի բարձր են համայնքային բյուջետային միջոցները լրացնելու քաղաքականությունից: Այդ պակասուրդը առաջարկում ենք լրացնել տեղական տուրքերի գծով նախատեսվող արտոնությունների չընդունման և այլ եկամուտների ապահովման մասին մեր առաջարկությունների ընդունման ճանապարհով:

Узнать больше