Добавить в избранное

Проект принят

«Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 23-ը Երևան քաղա-քապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբե-րակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:

  • Обсуждалось

    15.11.2022 - 30.11.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Мэрия Еревана

Общественное обсуждение

24.11.2022 15:00

В ходе общественных обсуждений 24 ноября 2022 года в 15:00 в зале для брифингов 5-го этажа административного здания мэрии Еревана, расположенного по улице Аргишти, д. 1, состоятся открытые общественные слушания.

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3590

Принт

Предложения

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

30.11.2022

Երևան քաղաքի 2023 թվականի բյուջե Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի և բյուջեի ուղերձի նախագծերում նշված գերակայությունները տարբերվում են, մինչդեռ բյուջեն ծրագրի իրականացման ֆինանսական փաստաթուղթն է: Բացի այդ, ուղերձում չի բացատրվում համայնքի սեփական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների (ծախսերի) արդյունավետությունը՝ պայմանավորված զարգացման ծրագրի հռչակած նպատակներով և սահմանած գերակայություններով: Դիտարկումները ցույց են տալիս, որ գրեթե չեն իրականացվում քաղաքաշինության ոլորտում հանրային իրազեկումն ու քննարկումները, որոնք նախատեսված են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-14-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ կառավարության հոկտեմբերի 25-ի 1998 թվականի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N660 որոշմամբ։ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծն աշխատում է միայն աշխատանքային ժամերին և քաղաքապետարանը չի կարողանում պատշաճ ժամկետներում և որակով արձագանքել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին: Առաջարկ. 1. Համադրել և համապատասխանեցնել Երևան քաղաքի զարգացման ծրագիրը և դրա բյուջեն, այդ թվում՝ ավելացնելով և արտացոլելով Երևան քաղաքի 2023 թվականի զարգացման ծրագրի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին առնչվող ծախսերը. 2. Ներառել համառոտ հիմնավորում՝ բացատրելով համայնքի սեփական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների (ծախսերի) արդյունավետությունը. 3. Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով նախատեսել բավարար միջոցներ ապահովելու 2023 թ. ծրագրով նախատեսված քաղաքաշինական ծրագրերի հանրային իրազեկումը և քննարկումները՝ ՀՀ օրենսդրության համաձայն. 4. Նախատեսել բավարար միջոցներ՝ ապահովելու թեժ գծի շուրջօրյա 7/24 ռեժիմով աշխատանք՝ երաշխավորելու քաղաքացիների բարեկեցությունը և պահանջվող ծառայությունների որակը:

Узнать больше