ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.
Հայաստանի Հանրապետության 2019 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1071-Ա որոշման 4-րդ կետի համաձայն՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչվել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին), որը ամրագրված է նաև ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 732-Լ որոշմամբ հաստատված Տեսչական մարմնի կանոնադրության մեջ:
Տեսչական մարմինը վերոնշյալ ոլորտում պետական վերահսկողություն է իրականացնում ստուգումների միջոցով՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա՝ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման NN 29-րդ և 30-րդ հավելվածների հիման վրա:
Հաշվի առնելով վերոգրյալը, և «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-254-Ն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները, անհրաժեշտություն է առաջացել հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության կարգ, որի ներկայացման լիազորությունը վերապահված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին:
2.Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունման նպատակն է հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության կարգ, որի միջոցով հնարավոր կլինի պատշաճ վերահսկողություն իրականացնել նշված ոլորտում, այդ թվում՝ լաբորատոր փորձաքննության եղանակով:
Միաժամանակ Նախագծի ընդունումը թույլ կտա Տեսչական մարմնին ձևավորել և զարգացնել սեփական լաբորատոր կարողությունները, որի օգտագործման հնարավորությունը միտված է բարձրացնելու իրականացվող վերահսկողության արդյունավետությունը և օպտիմալացնելու միավոր ստուգման վրա ծախսվող ֆինանսական միջոցները, ինչը իր հերթին թույլ կտա նաև Տեսչական մարմնին հատկացված ֆինանսական միջոցներով իրականացնել ավելի շատ ստուգումներ՝ ապահովելով սահմանված նորմերի պահպանման առավել բարձր մակարդակ:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:
5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի 11.5 ենթակետի պահանջներից, մասնավորապես՝ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոլորտը կարգավորող համապատասխան իրավական ակտի ընդունում (ոլորտի գործող օրենսդրության կատարելագործում, օրենսդրական բացերի լրացում)»:
-
Обсуждалось
07.11.2022 - 23.11.2022
-
Тип
Pешение
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 2850
Принт