В стадии разработки
ԶԱՔԱՐԻ ՋՈՆ ՋՈՆ ՄԻՔԱՅԵԼԻ ԹԱՎԻԹՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՈՐԳԻ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՊՈԴԿՈԼԶԻՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԱՔԱՐԻ ՋՈՆ ՋՈՆ ՄԻՔԱՅԵԼԻ ԹԱՎԻԹՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՈՐԳԻ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՊՈԴԿՈԼԶԻՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հունիսի 24-ի N 491-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանին և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինին:
Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանին և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 16-ի № 24-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը:
Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանը և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինը հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում նախապատրաստվելու և մասնակցելու են 2023 թվականի աշխարհի առաջնության և 2024 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերի խաղերին:
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանին և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համապատասխան ազատվում են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանը և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
«Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանին և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
04.11.2022 - 24.11.2022
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
Просмотры 2369
Принт