Գագիկ Բադադյան
11.11.2022
Բնականաբար, փոփոխությունը գովելի է կրթության շարունակականության և ամբողջականության ապահովման համատեքստում: Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք այս փոփոխությունից հետո նաև նախաձեռնվելու է 451-Ն որոշումից բխող այլ որոշումներում ևս իրականացնել փոփոխություն, թե ոչ: Քանի որ դրանից բխող որոշումներում տարկետման առավելագույն ժամկետի մասով հավելվածում ոչ թե հղում է արվում 451-Ն որոշմանը, այլ առանձին նշվում է մինչև 26 տարին լրանալու օրը /տե՛ս օրինակ Հավելված N 3 ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշման կետ 1/: Հետևաբար, արդյո՞ք չկա անհրաժեշտություն փոփոխության ենթարկել արդեն իսկ գոյություն ունեցող որոշումների 3-րդ հավելվածների 1-ին կետերը ևս՝ 26 տարին լրանալու օրը փոխարինելով 27 տարին լրանալու օրը կապակցությամբ, քանի որ քաղաքացիների կցագրման վկայականներում տարկետման հիմք է սահմանվում ոչ թե 451-Ն որոշումը, այլ առանձին անվանական որոշումները, և եթե չփոփոխվեն այդ որոշումները ևս, ապա զինկոմիսարիատների համար առկա չի լինի հիմք փոփոխելու տարկետման ժամկետները և իրականացնել փաստաթղթավորում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար: