Добавить в избранное

В стадии разработки

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ (10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

                                                           ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ (10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմա­կերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգի ներդրում:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործ­ընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների գնահատման մեխա­նիզմ­ներն առկա փուլում հստակ չեն արտացոլում կրթության որակի և արդյունա­վետության վրա ներազդող գործոնները:

Միջազգային փորձի ուսումնասիրմամբ պարզվել է, որ կրեդիտային համակարգն առաջին անգամ ներդրվել է ԱՄՆ-ում 1870-ական թվականներին, որը հայտնի է նաև  Կառնեգիի միավոր (Carnegie Unit) անվամբ:

 19-րդ դարի վերջերին ԱՄՆ-ի կրթականան համակարգը անկում էր ապրում, քանի որ շարունակում էին գործել հին, անտիկ ուսումնական ծրագրերը և ուսումանական հաստատությունները կառավարվում էին սոցիալական խմբերի կողմից և հետևաբար տարանջատված էին և համակարգված զանազան լոկալ սովորույթներով , որը այլևս ոչ մի կապ չուներ արդյունաբերական ԱՄՆ-ի հետ:

Տարբեր էին նաև անցկացվում քննությունները, որ անվստահություն էր ստեղծում,  գիտելիքների և կարողությունների անհավասարություն,  հենց այդ իսկ պատճառով էլ ստեղցվեց կրեդիտային համակարգը, որպեսզի վերջնականապես  ստանդարտացնի կրթական համակարգը և հեշտացնի ավագ դպրոց- համալսարան անցումը, ինչպես նաև մեկ ուսումնական հաստատությունից մյուսը տեղափոխվելու համար՝ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում:

         Եվրոպայում կրեդիտային համակարգը նույնպես գործում է: Եվրոպական շատ երկրներում, որպես կրեդիտային համակարգ օգտագործվում է Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգը European Credit Transfer and Accumulation System (ECTS), որը չափանիշ է համեմատելու բարձրագույն հաստատությունների ուսանողների ունակություննները, ցուցաբերումները և հնարավորություն է տալիս տեղաշարժվել ամբողջ Եվրոպայի տարածքում և տվյալ համակարգի մասնակից երկրներում: Հաջողությամբ առարկան անցնելու դեպքում՝ ձեռք է բերվում  ECTS կրեդիտը:

  Որոշ Եվրոպական երկրներում օգտագործվում է որպես ուսումնական համակարգ, իսկ որոշներում միայն տեղափոխության համակարգ:

Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգը (ECTS   2011 թվականին օրենքով ներդրվել է Լիտվայի կրթական համակարգում: Կրթական ծրագիրը չափվում են ECTS կրեդիտով , որը հիմնված է սովորողի ծանրաբեռնվածության(credit) վրա, որպեսզի  հասնի անհրաժեշտ ակնկալվող ուսումնառության արդյունքներին(grade, վարկանիշ):

2004 թվականի դեկտեմբերի 14 –ին  Հոլանդիայում  32 երկրնեի միջև կնքվել է համաձայնագիր, որ European Credit Transfer and Accumulation System (ECTS) –ը ամբողջական մասն է կազմելու  ECVET համակարգի, որն իրենից ներկայացնում է մասնագիտական ուսուցման կրեդիտների տեղափոխման համակարգ:

      Կանադայում կրեդիտային համակարգը համապատասխանում է ԱՄՆ-ի կրեդիտային համակարգին :

Կանադայի  յուրաքանչյուր միջնակարգ կրթություն ավարտողներին  տրամադրվում է վկայական՝ Ontario Secondary School Diploma, որը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել համապատասխան կրեդիտներ:

3.Կարգավորման առարկան և առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրեդիտային համակարգի ներդրման նպատակով հետագա գործընթացների համար իրավական անհրաժեշտ հիմքի ստեղծում:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործ­ընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափ­ման, հաշվառման և փոխանցման համակարգի ներդրման նպատակով հայեցա­կարգում հստակեցնել գործընթացի իրականացման նպատակները, խնդիրները, ուղղություններն ու մեխանիզմները:

4.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ)  կրեդիտային (չափանիշային) համակարգի ներդրման փորձնական ծրագրի առկայություն, կրթության բարեփոխումների համատեքստում կրեդիտային համակարգի ներդրման գործողությունների հստակեցում: 

  • Обсуждалось

    23.10.2017 - 07.11.2017

  • Тип

    Протокольное решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 12776

Принт