Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N250-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 16.11.2022 15:06:50 Դրական գնահատելով Կառավարության հանձնառությունը բարելավելու հասարակական նշանակություն ունեցող քաղաքաշինական օբյեկտների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար և դրա համատեքստում կատարվող որևէ միջոցառում՝ հեղինակի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Նախագծի 1-ին հավելվածով սահմանված՝ նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում ընգրկված չեն ՀՀ դատարանների շենքերը (բացառությամբ ՀՀ սահմանադրական դատարանի շենքից), այնինչ դրանցից ոչ բոլորն են գոնե նվազագույնս հագեցված ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերին համապատասխան (օրինակ թեքահարթակների առկայության, դրանց թեքության աստիճանի, ինչպես նաև բռնաձողերի առկայության առումով)։ Միևնույն ժամանակ դատարանները՝ վերը նշված ցանկում ընդգրկելու անհրաժեշտությունը հասկանալիորեն թելադրվում է անձանց՝ դատարանի մատչելիության, իրենց գործով լսված լինելու իրավունքի գործնական ապահովման անհրաժեշտությամբ։ Նշվածի հաշվառմամբ առաջարկում ենք ընդլայնման առումով վերանայել Նախագծով սահմանվող՝ նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը։ Ծրագիրը պիլոտային է և վերջինիս բարեհաջող իրագործման արդյունքում նախատեսվում է ցանկի համալրում նոր օբյեկտներով : Ընդունվել է ի գիտություն: