Հակոբ Մակարյան
01.11.2022
Հերիք չի ավելացնեք բեռը, ամեն ոլորտում, ամեն օր: Էս ինչ եք անում?????
В стадии разработки
0 - За
5 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների՝ (այդ թվում՝ ինքնակամ) անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերի կատարելագործումը, ինչպես նաև անավարտ (կիսակառույց) շինությունները ավարտին հասցնելու համար խթաններ ստեղծելու նպատակով այդ շինությունների մասով հարկային բեռի վերանայումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող օրենսդրության համաձայն՝
1) անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում միայն անշարժ գույքի հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունը, իսկ համայնքային կամ պետական սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններն անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ չեն համարվում և չեն հարկվում անշարժ գույքի հարկով,
2) անշարժ գույքի հարկ նախատեսված է միայն պետական սեփականության հողամասերի մշտական օգտագործողների մասով, իսկ պետական սեփականության շինությունների և համայնքային սեփականության հողամասերի և շինությունների համար անշարժ գույքի հարկ նախատեսված չէ,
3) կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրված պետական կամ համայնքային հողամասերի վրա կառուցված շինությունների (այդ թվում՝ ինքնակամ) մասով անշարժ գույքի հարկի գծով պարտավորություններ նախատեսված չեն,
4) անավարտ շինությունների մասով անշարժ գույքի հարկի հաշվարկման առումով սահմանված է ավարտվածության աստիճանից կախված անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակից, որի կիրառությունը կախված չէ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգումների հետ,
5) համայնքի տարածքում շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված է տեղական տուրք, իսկ շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար տեղական տուրք նախատեսված չէ:
Խնդիրն այն է, որ՝
1) համայնքային կամ պետական սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունների մասով անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունների բացակայությունը հակադրվում է ինքնակամ շինարարությունը բացառելու կամ նվազեցնելու ուղղությամբ իրականացվող քաղաքականությանը,
2) պետական սեփականության շինությունների և համայնքային սեփականության հողամասերի և շինությունների համար անշարժ գույքի հարկի բացակայությունը չի բխում հարկման արդարության սկզբունքից,
3) կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրված պետական կամ համայնքային հողամասերի վրա կառուցված շինությունների մասով անշարժ գույքի հարկի բացակայությունը, ինչպես նաև ավարտվածության աստիճանից կախված անշարժ գույքի հարկի գծով հարկային բեռը նվազեցվող գործակցի առկայությունը չի նպաստում անավարտ շինություններն ավարտին հասցնելու գործընթացին,
4) շինարարության թույլտվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքը բավական ցածր է, իսկ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման համար տեղական տուրքի բացակայությունը նույնպես չի նպաստում անավարտ շինությունները ավարտին հասցնելու գործընթացին:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
1) անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները,
2) անշարժ գույքի հարկ վճարում են նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի և շինությունների անհատույց (մշտական) օգտագործողները,
3) անշարժ գույքի հարկ վճարում են նաև կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրված՝ պետական և համայնքային սեփականության հողամասերի մշտական օգտագործողները,
4) շինարարության թույլտվության ժամկետն անցնելու կամ երկարաձգելու դեպքում ավարտվածության աստիճանից կախված անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակիցները չեն կիրառվում,
5) շինարարության թույլտվության ժամկետները երկարաձգելու համար նույնպես վճարվում է պետական տուրք՝ ընդգծված բարձր դրույքաչափերով, որպեսզի կանխվեն շինարարության ժամկետներն անընդհատ երկարաձգելու՝ կառուցապատողների ձգտումները:
Նախագծով նաև առաջարկվում է բարձրացնել շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների (այդ թվում՝ ինքնակամ)՝ անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերն են, ինչպես նաև անավարտ (կիսակառույց) շինությունների համար նախատեսված հարկային (այդ թվում՝ տեղական տուրքի գծով) բեռն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունան արդյունքում ակնկալվում է վերանայել պետական և համայնքային սեփականության հողամասերի և շինությունների հարկման ընթացակարգերը, ինչպես նաև վերանայելով անավարտ շինությունների գծով հարկային բեռը և շինարարության թույլտվությունների երկարաձգման համար նախատեսելով բավական բարձր տեղական տուրքեր՝ նախատեսել խթաններ անավարտ շինությունների քանակը կրճատելու համար:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը ներկա պահին գործող ռազմավարական փաստաթղթերով ամրագրված ռազմավարական նպատակադրումների հետ ուղիղ առնչություն չունի:
Обсуждалось
01.11.2022 - 17.11.2022
Тип
Закон
Область
Государственные доходы, Финансовая, Кадастр, Местное самоуправление
Просмотры 3588
Принт01.11.2022
Հերիք չի ավելացնեք բեռը, ամեն ոլորտում, ամեն օր: Էս ինչ եք անում?????