Добавить в избранное

В стадии разработки

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ, ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 01.11.2022 15:33:27 Մովսես Արիստակեսյան, Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Չկա որևէ հիմնավորում այս որոշումն ընդունելու մասին: Օրինագծի համառոտագիր և հիմնավորում բաժիններում նշվում է նույն տեքստը: Օրինագծին կցված չեն պետական բյուջեի միջոցների ավելացման և կամ նվազեցման մասին տեղեկանքըմ օրինագծի մշակմանհեղինակը, օրինագծի մշակմանը մասնակացած այլ անձանց մասին տեղեկանքը: Հետևապես օրինագիծը դառնում է ոչ ընդունելի: Դա պետք է համապատասխանեցվի օրինագծերի հանրային քննարկումներին վերաբերող ՀՀ օրենսդրությանը, այդ թվում ՀՀ կառավարության 10 հոկտեմբերի 2018 թվականի N 1146-Ն որոշմանը: Չի ընդունվում: Որոշումն ընդունելու մասին հինավորումը նշված է «Էլեկտրակայանների, ցանցերի և սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման հիմնավորման 1-ին կետում: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացմման կամ նվազեցման վերաբերյալ տեղեկատվությունը նշված է հիմնավորման 5-րդ կետում: Օրինագծի մշակման հեղինակը, օրինագծի մշակմանը մասնակացած այլ անձանց մասին տեղեկատվությունը նշված է հիմնավորման 4-րդ կետում: