Проект не принят
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
-
3 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 214-րդ հոդվածը վերաբերում է քննչական գործողություն կատարելիս տեխնիկական միջոցների կիրառմանը, որի 3-րդ մասով սահմանվել է, որ Օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննչական գործողությունները (բացառությամբ փաստաթղթի զննության, տեղեկատվության պահանջի և առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելու) պարտադիր տեսաձայնագրվում են, բացառությամբ երբ դա օբյեկտիվորեն անհնար է։
Օրենսգրքի 483-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ 214-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։ (…):
Օրենսգրքի 214-րդ հոդվածի 11-րդ մասով ամրագրված է, որ քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, ինչպես նաև տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը։
ՀՀ կառավարության 2022թ․ ապրիլի 7-ի 457-Ն որոշմամբ հաստատվել է վերոգրյալ կարգը (այսուհետ՝ Կարգ)։
Կարգով սահմանված տեսախցիկների տեխնիկական բնութագրերի և չափանիշների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ տեսաձայնագրում և լուսանկարահանում իրականացնող տեխնիկական միջոցների չափանիշներից ստորև նշվածները խնդրահարույց են՝
- «ֆոկուսային հեռավորությունը 18-55»,
- «էկրանի անկյունագիծ՝ 2․7» չափանիշները։
Նկատի ունենալով, որ նման ֆոկուսային հեռավորության ապահովման նպատակով անհրաժեշտ են մեծ օբյեկտիվով տեսախցիկներ, որոնք անընդմեջ երկարաժամկետ նկարահանման դեպքում պետք է անցնեն հովացման (հանգստի) ռեժիմի, ինչի արդյունքում առկա է քննչական գործողության հարկադրված ընդհատման ռիսկ, ուստի սահմանված չափանիշները ստեղծելու են անհարկի խնդիրներ և օբյեկտիվորեն հնարավոր չի լինելու այդ չափանիշներով օժտված տեխնիկական միջոցներով սեղմ ժամկետում իրականացնել համապատասխան գործողությունները:
Բացի այդ, նշված չափանիշը իր հերթին ենթադրում է լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ, սակայն չի ապահովում լրացուցիչ արդյունք և էկրանի անկյունագծի չափանիշի սահմանման դեպքում, մրցակցությունից դուրս են մնում մարմնի տեսախցիկները (body camera), որոնք լայն կիրառում են ստացել ՀՀ ոստիկանությունում, ինչով պայմանավորված էլ քննարկվող դրույթն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել։
Ավելին, ՀՀ քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) փորձնական եղանակով կիրառվել են երկու տեսախցիկներ, որոնք օգտագործում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը։ Վերջիններիս կիրառման արդյունքում ստացվել են բարձրորակ տեսաձայնագրություններ։
Միաժամանակ, տեղի է ունեցել փորձի փոխանակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության մասնագետների հետ և վերջիններիս են փոխանցվել վերը նշված փորձնական տեսաձայնագրությունները, ինչի որակի և արդյունավետության վերաբերյալ արտահայտվել են միասնական կարծիքներ, ավելին գործընկեր հիշյալ մարմինների մասնագետների և իրավակիրառողների կողմից աշխատանքային քննարկումների արդյունքում ստացվել են դրական կարծիքներ նշված փոփոխությունը նախաձեռնելու վերաբերյալ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 457-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որի արդյունքում գործնականում արդյունավետորեն և պատշաճ կարգով կապահովվի Օրենսգրքի դրույթների կատարումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է Հայասատանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 457-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդումնան արդյունքում կկանխվի քննիչի առօրյա աշխատանքում անհարկի խնդիրների առաջացման որոշակի հնարավորությունները:
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 457-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 457-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
-
Обсуждалось
31.10.2022 - 15.11.2022
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Уголовный процесс, Ювенальная юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 2953
Принт