Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 560-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


«ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ 560-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.


Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 1114-Ա որոշման 1-ին հավելվածի 1-ին կետից:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն. «1) նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար.»։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։
Հաշվի առնելով Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածները՝ անհրաժշետություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Քրեական վարույթում և վարույթից դուրս հատուկ պաշտպանության միջոցների կիրառման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 560-Ն որոշման նախաբանում:

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 560-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

4. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունմամբ կապահովվի Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների համապատասխանեցումը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Քրեական վարույթում և վարույթից դուրս հատուկ պաշտպանության միջոցների կիրառման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 560-Ն որոշման նախաբանը կհամապատասխանի գործող օրենսդրությանը:


ՀՀ ոստիկանություն

  • Обсуждалось

    26.10.2022 - 10.11.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3642

Принт