Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 705-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 705-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի «Պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 705-Ն որոշմամբ սահմանված է, որ Թանկարժեք մետաղների հարգորոշումը (հարգը և քաշը որոշելը) և թանկարժեք քարերի փորձաքննությունը (տեսակը, չափսը և կշիռը` կարատով) իրականացնում է ֆինանսական ոլորտի լիազորված պետական մարմինը:

Հաշվի առնելով, որ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննությունների կատարման գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային, հետևաբար <<Թանկարժեք մետաղների մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը ենթարկվել է փոփոխության, որի արդյունքում ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների նախնական փորձաքննությունը հանվել է Գանձարանի լիազորություններից:

  1. Առաջարկվող կագավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է արժեքների փորձաքննությունների մասով գործառույթների պատասխանատու համարել Հայաստանի Հանրապետությունում փորձագիտության բնագավառում առաջատար փորձագիտական կառույց հանդիսացող «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել լրացուցիչ նախադրյալներ ՀՀ ֆինանսների նախարարության` թանկարժեք մետաղների ոլորտում գործառույթների արդյունավետ իրականացման համար:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ ակնկալվում է ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսեր:

  1. Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություններ կատարել ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 743-Լ որոշման մեջ:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման 5.5-րդ կետով, որի համաձայն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է հանրային միջոցների արդյունավետ ծախսման հետ։ Ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից Կառավարությունը կշարունակի կարևորել հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և  արդյունավետ օգտագործումը:

 

  • Обсуждалось

    26.10.2022 - 10.11.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Культура, Финансовая, Экономическая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2637

Принт