В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
2 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ
1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2013 թվականի հուլիսի 11-ից ուժի մեջ է մտել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկման նպատակով անհրաժեշտ է հաստատել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2023 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերը:
Խնդիրը կայանում է նրանում, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2023 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրեր ՀՀ կառավարության կողմից հաստատված չեն:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հաստատել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2023 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված` «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2023 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2023 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերը:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ:
-
Обсуждалось
26.10.2022 - 10.11.2022
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
Просмотры 2783
Принт