ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______________2022 թվականի N_____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման N 1 հավելվածի 19.1–րդ կետի «կարող են լրացվել, ներբեռնվել և տպվել» բառերը փոխարինել «լրացվում, ներբեռնվում և տպվում է» բառերով,
2) Որոշման N 1 հավելվածի 24-րդ կետում «գրառումը» բառից հետո լրացնել «և ներբեռնում է էլեկտրոնային համակարգ»,
3) Որոշման N 1 հավելվածի 25–րդ կետում «ամսաթիվը» բառից հետո լրացնել «և ներբեռնում է էլեկտրոնային համակարգ»,
4) Որոշման N 2 հավելվածի N 1 ձևում «նույնականացման տվյալները» բառերը փոխարինել «նույնականացման համարը» բառերով,
5) Որոշման N 2 հավելվածի N 2 ձևում «համարակալման/ականջապիտակի/ համարը, նույնականացման տվյալները» բառերը փոխարինել «նույնականացման համարը» բառերով,
6) Որոշման N 2 հավելվածի N 3 ձևի վերնագրում «հումքի» բառից հետո լրացնել «և մթերքի» բառերը, «(նշել կենդանական ծագման մթերքի տեսակը, անվանումը, քանակը /հատ, կգ/)» բառերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «(նշել կենդանու նույնականացման համարը, կենդանական ծագման հումքի կամ մթերքի տեսակը, անվանումը, քանակը /հատ, կգ/)» բառերը,
7) Որոշման N 2 հավելվածի N 4 ձևում «կենդանու» բառից հետո լրացնել «նույնականացման համարը,» բառերը,
8) Որոշման N 2 հավելվածի N 5 ձևում «սպանդից ստացված» բառերից առաջ լրացնել «կենդանու նույնականացման համարը,» բառերը,
9) Որոշման N 2 հավելվածի N 1 ձևում «սպանդից ստացված» բառերից առաջ լրացնել «կենդանու նույնականացման համարը,» բառերը,
10) Որոշման N 3 հավելվածի N 6a ձևում «Ականջի համարը» բառերը փոխարինել «Նույնականացման համարը,» բառերով,
11) Որոշման N 6 հավելվածի N 8 ձևում «նույնականացման տվյալները» բառերը փոխարինել «նույնականացման համարը» բառերով,
12) Որոշման N 7 հավելվածի ձև 1 Անասնաբուժական վկայականի հավելվածի «Նույնականացման տվյալները (ՏՀՀ)» սյունակի բառերը փոխարինել «Նույնականացման համարը» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Обсуждалось
26.10.2022 - 10.11.2022
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2944
Принт