Находится в правительстве РА
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ ջրային օրենսգրքի 25.1-րդ հոդվածով (հոդվածը լրացվել է 21.12.15 ՀՕ-19-Ն օրենքով, խմբագրվել 02.03.18 ՀՕ-126-Ն օրենքով) ամրագրված է ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումն ապահովելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու և կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում իրականացվելու դեպքում ջրային ռեսուրսից ջրառ իրականացնող անձի համար ՀՀ հարկային օրենսգրքով բնօգտագործման վճարների հաշվարկման արտոնությունների սահմանմանը վերաբերող դրույթ: Միաժամանակ՝ նույն հոդվածով ամրագրված է կրկնակի (երկրորդային) ջրօգտագործողի համար կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման տրված ջրային ռեսուրսների նկատմամբ բնօգտագործման վճարի չհաշվարկման վերաբերյալ դրույթը, սակայն, հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի առաջարկությունները և այն հանգամանքը, որ հարկային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ հարկային օրենսգրքով, ինչի դրույթներով կրկնակի (երկրորդային) ջրօգտագործողի համար կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման տրված ջրային ռեսուրսների համար բնօգտագործման վճար սահմանված չէ, ՀՀ ջրային օրենսգրքի 25.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության անհրաժեշտությունը ևս բացակայում է։
Հաշվի առնելով այն, որ քաղցրահամ ջրի օգտագործման կառուցվածքում 57 տոկոսն օգտագործվում է ոռոգման, իսկ մնացած 43 տոկոսը՝ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, արդյունաբերության, ձկնաբուծության և այլ նպատակներով, կարգավորումը նպատակ էր հետապնդել խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, արդյունաբերության և ձկնաբուծության ոլորտներում օգտագործված ջրի՝ նորմերին համապատասխանության պարագայում, ոռոգման նպատակով օգտագործելը, և համապատասխանաբար, ոռոգման նպատակով օգտագործվող քաղցրահամ ջրի ծավալների կրճատումը։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2020 թվականին Կառավարության քննարկմանն է ներկայացվել ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման խթանման նպատակով մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր սահմանել բնօգտագործման վճարի տարբերակված դրույքաչափ՝ ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումն ապահովելու համար ջրահեռացման անհատական (տեղային) համակարգեր ստեղծելու և կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում իրականացվելու պարագայում, տվյալ ջրային ռեսուրսից ջրառ իրականացնող ջրօգտագործողի համար` մասնավորապես կիրառելով մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման, արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերի 0.5 գործակից: Համաձայն շահագրգիռ պետական մարմինների հետ քննարկման ընթացքում ներկայացված դիրքորոշումների՝ անհրաժեշտ էր վերոնշյալ նախագծում կատարել էական փոփոխություններ և լրացումներ, ինչի համար անհրաժեշտ էր իրականացնել ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսները կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման տալու խրախուսման հնարավոր մեխանիզմների ուսումնասիրության և գնահատման աշխատանքներ։ Վերջիններս իրականացվեցին միջազգային գործընկերների աջակցությամբ։ «Ինվայըրմենթ գրուփ» ՍՊ ընկերության կողմից 2022 թվականին իրականցվեց «Հայաստանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման խրախուսման մեխանիզմների կիրառման ներուժի գնահատում, ինչի արդյունքում հայտնաբերվել են բացեր, որոնց առկայության պարագայում տվյալ ջրային ռեսուրսից ջրառ իրականացնող ջրօգտագործողի համար ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումն ապահովելու համար ջրահեռացման անհատական (տեղային) համակարգեր ստեղծելու և կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում իրականացվելու պարագայում բնօգտագործման վճարի տարբերակված դրույքաչափի սահմանման վերաբերյալ կարգավորումը արդի փուլում նպատակահարմար չէ։ Մասնավորապես՝
- նման միջոցառումները ենթադրում են հսկայական ֆինանսական ծախսեր և տնտեսապես արդարացված չեն և հաշվի առնելով, որ ոռոգման ջուրը ջրօգտագործման ընկերությունները կարող են վաճառել առավելագույնը 11 դրամով, նման միջոցառումները կբերեն պետական բյուջեի հսկայական ծախսերի և սուբսիդիաների ավելացման, իսկ սուբսիդիաների բացառման դեպքում զգալիորեն կթանկացնեն արտադրվող արտադրանքի արժեքը։ Օրինակ ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում՝ Գեղարքունիքի մարզում կառուցված մաքրման կայանների ծախսերի հիման վրա հաշվարկվել էր Սյունիքի մարզում կեղտաջրերի մաքրման կայանների և կոյուղատարերի կառուցման ծախսերը, որոնք առանց շահագործման և պահպանման ծախսերի կազմում են մոտ 48 մլրդ. դրամ,
- 1990-ականների սկզբին ելնելով տնտեսական զարգացման համար ավելի լավ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից, սահմանվեցին ջրային ռեսուրսների օգտագործման ցածր դրույքաչափեր, ինչպես նաև արտոնություններ տրամադրվեցին խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպություններին՝ ջրային ռեսուրսների աղտոտման հետ կապված բնապահպանական վճարների մասով: Ջրօգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը չափազանց ցածր են ռեսուրսի օգտագործման համար, և դա արդեն իսկ խոչընդոտում է տնտեսական մեխանիզմների կիրառմանը։ Մասնավորապես՝ խմելու նպատակով օգտագործվող ջրի 1 խմ-ի համար բնօգտագործման վճարը, հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 204-րդ, 205-րդ և 215-րդ հոդվածների դրույթները, կարող է կազմել է 0.0325-ից 1.95 դրամ, իսկ ձկնաբուծության նպատակով օգտագործման դեպքում՝ 0.13-ից 0.975 դրամ։
ՀՀ ջրային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ ամրագրված է դրույթ, համաձայն որի՝ եթե ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված են ավելի խիստ ստանդարտներ, որոնց հնարավոր չէ հասնել գոյություն ունեցող միջոցներով, ապա ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում առաջիկա 5 տարիների համար իր գործողությունների աստիճանական բարելավման պլան, որը հանդիսանում է ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մասը: Նման ձևակերպմամբ դրույթը գնահատողական տեսանկյունից բավական անորոշ է՝ կապված սահմանված պահանջի անհնարինության հետ, հստակ չեն «բարելավման պլան»-ի պահանջները, հաշվի առնվող գործոնները, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից դրա ընդունման կամ չընդունման հետևանքները։ Ուստի, նման դրույթի առկայությունն ինքնին խոչընդոտ է հանդիսանում ջրօգտագործման թույլտվության պայմանների իրականացման համար։ Նույն հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝ ջրերի ստանդարտները խախտելու դեպքում ջրօգտագործումը համարվում է անօրինական և դրա նկատմամբ կիրառվում է օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն և, եթե ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված են դրույթներ, որոնք թույլատրում են ջրերի ստանդարտներից շեղումներ և կարող են հանգեցնել գումարային ազդեցության, ապա այդ թույլտվությունները համարվում են չեղյալ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նշված օրենսդրական հակասությունը չի նպաստում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման խթանմանը, այլ հնարավորություն է տալիս կրկնակի ջրօգտագործման փոխարեն նախընտրել (կամ անգամ պահանջի դեպքում՝ խախտել) լրացուցիչ ջրառը կամ ավել արտանետումը, ինչպես նաև չպահպանել ջրի որակը, ինչը հատկապես աղետալի կարող է լինել երկրորդային ջրօգտագործման համար, երբ չապահովվեն հաջորդ ջրօգտագործման նպատակներին համահունչ ստանդարտներ։
2022 թվականի հուլիսի 7-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-316-Ն օրենքով նախատեսված է ՀՀ ջրային օրենսգրքի 37.3-րդ հոդվածով նախատեսել հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունը փակ շրջանառու համակարգով իրականացնելու պարտադիր պայման (դրույթն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից), հետևաբար, ձկնաբուծարանների կողմից օգտագործված ջրային ռեսուրսը այլ տնտեսվարողին երկրորդային (կրկնակի) ջրօգտագործման տալու հնարավորությունը և անհրաժեշտությունը բացակայում է։
Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի N 885-Ն որոշմամբ հաստատված է արդյունաբերության կարիքների համար շրջանառու ջրամատակարարման համակարգեր ներդնելու կարգը։
Վերոգրյալները հաշվի առնելով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ նպատակահարմար է մշակել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծ, որը.
- ներկա փուլում չի նախատեսի համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու և կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում իրականացվելու դեպքում ջրային ռեսուրսից ջրառ իրականացնող անձի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանվող՝ բնօգտագործման վճարների հաշվարկման արտոնություններ,
- ՀՀ ջրային օրենսգրքում կատարել շտկում՝ ուղղված օրենսդրական հակասությունների ու անորոշությունների, ինչպես նաև կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման խոչընդոտների վերացմանը, ջրային ռեսուրսների որակական և քանակական չափորոշիչների պահպանմանը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է.
- դադարեցնել ՀՀ ջրային օրենսգրքի 25.1-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը,
- ՀՀ ջրային օրենսգրքի 67-րդ հոդվածի՝ «Եթե ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված են ավելի խիստ ստանդարտներ, որոնց հնարավոր չէ հասնել գոյություն ունեցող միջոցներով, ապա ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում առաջիկա 5 տարիների համար իր գործողությունների աստիճանական բարելավման պլան, որը հանդիսանում է ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մասը:» պարբերության գործողությունը դադարեցնել։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում, հաշվի առնելով հանրապետությունում գործող բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ոչ բարձր դրույքաչափերը, ինչպես նաև ջրի մաքրման կայանների (ենթակառուցվածքների) կառուցման և սպասարկման բարձր գները, ՀՀ հարկային օրենսգրքով ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումն ապահովելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու և կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում իրականացվելու դեպքում ջրային ռեսուրսից ջրառ իրականացնող անձի համար բնօգտագործման վճարների հաշվարկման արտոնությունների սահմանման մասով պարտադիր կատարման դրույթը կհանվի։ Կհանվի նաև կրկնակի (երկրորդային) ջրօգտագործողի համար կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման տրված ջրային ռեսուրսների նկատմամբ բնօգտագործման վճար չհաշվարկելու պայման նախատեսող դրույթը քանի որ հարկային հարաբերությունները կարգավորող ՀՀ հարկային օրենսգրքով կրկնակի (երկրորդային) ջրօգտագործողի համար կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման համար բնօգտագործման վճար սահմանված չէ։
Որպես լրացուցիչ արդյունք՝ կշտկվի ՀՀ ջրային օրենսգրքի 67-րդ հոդվածի դրույթների միջև առկա հակասությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման խոչընդոտների վերացմանը, ջրային ռեսուրսների որակական և քանակական չափորոշիչների, ինչպես նաև ջրգտագործման թույլտվություններով սահմանված ստանդարտների անշեղորեն կատարման պահանջի պահպանմանը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթին, Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրին, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններին ուղղակիորեն չի առնչվում։
-
Обсуждалось
25.10.2022 - 11.11.2022
-
Тип
Закон
-
Область
Сельское хозяйство, Государственные доходы, Охрана природы, Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 3645
Принт