ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
28 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը.
Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հավելվածով։ Ընդ որում, նշված հավելվածով գործակիցները սահմանվում են՝ ըստ պաշտոնների դասակարգման խմբերի։
«Փրկարար ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ ՓԾ օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փրկարար ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկով, որը հաստատում և (կամ) փոփոխում է համապատասխան նախարարը։ Այսինքն՝ օրենսդիրը փրկարար ծառայության պաշտոնների խմբերում կոնկրետ պաշտոնների դասակարգման իրավասությունը վերապահում է նախարարին (այսուհետ՝ Լիազորող նորմ)։
Փրկարարական ծառայության կազմակերպման և անցկացման արդյունավետության բարձրացման, ծառայության անցման հետ կապված այլ հարաբերությունների կարգավորման և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքների (Օրենքի 4-րդ հոդված) ապահովման անհրաժեշտությունից ելնելով կատարվել է կառուցվածքային փոփոխություն, ինչի նպատակն է ծառայության համապատասխանությունը ըստ պաշտոնների վերադասության սահմանումը, որով հստակեցվում է ստորաբաժանումներում ծառայողների ենթակայությունը, աստիճանակարգությունը, ինչը կնպաստի փրկարար ծառայության կատարողական կարգապահությունը բարձր և պատշաճ մակարդակով կազմակերպելու, ստորաբաժանումներին ծառայողական և մարտական առաջադրանքները ճիշտ ու որակով հանձնարարելու, խնդիրների կատարման հսկողությունը կազմակերպելու նպատակով։ Հաստիքացուցակով փոփոխվել են այն պաշտոնների խմբերի դասակարգումները, որոնցով կամ հավասարեցվել են հաստիքով նախատեսված կոչումների խմբերին, կամ նպատակ է հետապնդել պաշտոնների ուղղահայաց դասակարգումը՝ ըստ աստիճանակարգության, հաշվի առնելով ստորաբաժանման կարևորությունը անձնակազմի թվաքանակով և իրենց առջև դրված խնդիրների կատարման բարդության։
Հիմք ընդունելով օրենքով սահմանված Լիազորող նորմը, ԱԻ նախարարի 2021 թվականի հուլիսի 1-ի N 814-Լ հրամանով (այսուհետ՝ Հաստիքացուցակ) կատարվել է հաստիքային փոփոխություն, որի արդյունքում լուծվել են մի շարք կարևորագույն խնդիրներ։
Օրինակ՝
- փրկարար ծառայության կենտրոնական ապարատի (այսուհետ՝ ՓԾ ԿԱ) վարչության պետերի և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» (այսուհետ՝ ՃԿՊԱ) ՊՈԱԿ-ի ռեկտորի հաստիքով նախատեսված կոչումը գեներալ-մայոր է, սակայն խմբերը սահմանված են եղել գնդապետի՝ 39-րդ խմբից դառնալով 5-րդ խումբ,
- Երևան քաղաքի փրկարարական վարչության (այսուհետ՝ ԵՓՎ) և մարզային փրկարարական վարչության (այսուհետ՝ ՄՓՎ) պետերի հաստիքային դասակարգումը հավասարեցված է եղել կենտրոնական ապարատի վարչության ենթակայության տակ գտնվող բաժինների պետերին, ինչը հակասում է ծառայության պատշաճ կազմակերպմանը, քանի որ տվյալ փրկարար ծառայողներին իրավունք ունի խնդիր առաջադրի կենտրոնական ապարատի վարչությունների պետերը և ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձինք։ Հաշվի առնելով Երևան քաղաքի բնակչության թիվը, պետական և այլ կարևոր օբյեկտների քանակն ու բարդության աստիճանը, ծառայողական ծանրաբեռնվածությունը, ԵՓՎ-ն 1 աստիճանով բարձր է դասվել ՄՓՎ-ներից, հետևաբար ԵՓՎ պետի խումբը 33-ից դարձել է 39, իսկ ՄՓՎ պետի խումբը՝ 33-ից 38,
- ԵՓՎ պետի տեղակալի հաստիքային դասակարգումը գնդապետի է, սակայն խումբը նախատեսված է եղել փոխգնդապետի՝ 31 խմբից դառնալով 34 խումբ,
- ԿԱ վարչության պետի տեղակալի խումբը 1 աստիճանով բարձրացվել է՝ 37-ից դառնալով 38, քանի որ ԿԱ վարչության պետի խումբը ևս 1 աստիճանով բարձրացվել է,
- առանձին բաժնի պետերի խումբը բարձրացվել է 2 աստիճանով՝ 34-ից դառնալով 36, քանի որ հանդիսանում են ԿԱ առանձին ստորաբաժանման ղեկավարներ, ովքեր անմիջապես ենթարկվում են ՓԾ տնօրենին,
- ԿԱ հրահանգիչների հաստիքային դասակարգումը մայոր է, սակայն ներառված են եղել փոխգնդապետի 26 խմբում՝ փոփոխության արդյունքում ներառվելով 24 խմբում,
- ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (այսուհետ՝ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ) ջոկատի հրամանատարի տեղակալի հաստիքային դասակարգումը փոխգնդապետի է, սակայն ներառված է եղել գնդապետի 33 խմբում, որը փոփոխվել է՝ ընդգրկվելով փոխգնդապետի 31 խմբում,
- ՃԿՊԱ-ի դոնցենտի հաստիքային դասակարգումը եղել է գնդապետի, սակայն ներառված է եղել փոխգնդապետ 31 խմբում,
- ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (վարչություն) օպերատիվ հերթափոխի պետի խումբը 1 աստիճանով իջեցվել է՝ 31-ից դառնալով 30, քանի որ տվյալ բաժնում առկա է բաժնի պետի տեղակալի հաստիք փոխգնդապետ դասակարգումով,
- ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ ջոկատի հրամանատարի տեղակալը հաստիքային դասակարգումով մայոր է, սակայն խումբը սահմանված է եղել փոխգնդապետ 29, դառնալով՝ մայոր 24 խումբ,
- ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ ԱԹՍ մասնագիտացված խմբի հրահանգչի հաստիքային դասակարգումը մայոր է, սակայն ներառված են եղել փոխգնդապետի 26 խմբում, փոփոխության արդյունքում դարձել է մայոր 24 խումբ,
- ՓԾ ՓՈՒՎ «ՀԱԷԿ»-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի օղակի հրամանատարի հաստիքային դասակարգումը եղել է ավագ 7/3 խումբ, սակայն ներառված է եղել ավագ ենթասպայի 9/5 խմբում,
- ՓԾ ՓՈՒՎ «ՀԱԷԿ»-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ավագ հրշեջ փրկարարի և տարածքային փրկարարական վարչությունների ՃԿԿ-ների համակարգչային օպերատորի հաստիքային դասակարգումը ավագ սերժանտ 6/5 խումբ է, որը ներառված է եղել ավագի 7/3 խմբում։
Վերը նշված փոփոխություններով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել փոփոխելու ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը եվ կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 11.1-ին հավելվածը, որով սահմանվում են փրկարարական ծառայողների առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերն՝ ըստ պաշտոնների դասակարգման խմբերի։ Ընդ որում, Որոշման N 11․1-ին հավելվածում ընդգրկվում են ոչ բոլոր պաշտոնների խմբերը, մասնավորապես՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 8-րդ հավելվածով սահմանված թվով 67 փրկարար ծառայողների (ըստ Փրկարար Ծառայության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով ՓԾ տնօրենը և տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնողներ, որոնք ընգրկված չեն ՓԾ պաշտոնների անվանացանկում) պաշտոնների դասակարգման խմբերից (փաստացի՝ 69 խումբ) Որոշման N 11․1-ին հավելվածով սահմանվում են միայն թվով 18 խմբեր, սակայն Հաստիքացուցակով ընդգրկված են 21 խմբեր, ինչի արդյունքում հաստիքացուցակով որոշ պաշտոնների խմբերի փոփոխությամբ պայմանավորված առաջանում են թերի կարգավորումներ և օրենսդրական հակասություններ, մասնավորապես՝ որոշ պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հնարավոր չէ վճարել հավելումներ։ Անհրաժեշտ է Որոշման N 11․1-ին հավելվածում ներառել նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 8-րդ հավելվածով սահմանված և «Փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկ»-ով նախատեսված այն պաշտոնների խմբերը, որոնք բացակայում են Որոշման N 11․1-ին հավելվածում՝ համապատասխան պաշտոններ զբաղեցնող փրկարար ծառայողների հավելումների վճարումն ապահովելու համար։ Հարկ է նշել, որ գործող 18 խմբերից զատ, նախագծով առաջարկվող բոլոր խմբերի համար հավելավճարը չի առաջացնում լրացուցիչ ֆինանսական բեռ ՀՀ պետական բյուջեի վրա (պաշտոնների խմբերի համար սահմանվող հավելումների չափերը հաշվարկվել են հիմք ընդունելով գործող որոշմամբ արդեն իսկ սահմանված հավելումների չափերը՝ ըստ համամասնություն), ընդհակառակը՝ անհրաժեշտ փոփոխություններով պայմանավորված փաստացի տարեկան կխնայվի 4.874.340 ՀՀ դրամ։
Միաժամանակ հարկ է նշել, որ Որոշման մեջ առկա են վարչական պաշտոններ զբաղեցնող ՓԾ տնօրենի և տեղակալների պաշտոնները, այն ինչ ըստ Որոշման հավելավճար պետք է ստանան միայն փրկարար ծառայողները, Հաստիքացուցակում փաստացի չգործող 2 խումբ (26, 13), իսկ բացակայում են փոփոխության արդյունքում ավելացած թվով 5 խմբեր (5, 38, 36, 32, 30), ուստի նոր փոփոխությամբ պայմանավորված Որոշման 11․1 հավելվածի խմբերը սահմանվելու են թվով 19 հատ
Հետևաբար, ներկայացվող նախագծի ընդունումը բխում է փրկարարական ծառայողներին տրվող հավելումների հաշվարկման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությունից։
Հիմք ընդունելով Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով, սույն նախագծով նախատեսվում է որոշման գործողությունը տարածել 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, որի արդյունքում թվով 5 խմբերում ներառված փրկարարական ծառայողներին կվճարվեն հավելավճարներ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը.
Նախագծով առաջարկվում է Որոշման N 11․1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հավելվածում նախատեսելով փրկարար ծառայողների առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 8-րդ հավելվածով սահմանված և «Փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկ»-ով նախատեսված այն պաշտոնների դասակարգման խմբերը, որոնց ծառայության առանձնահատկություններով պայմանավորված տրամադրվում են հավելումներ, արդյունքում Որոշումը կհամապատասխանեցվի օրենքի պահանջներին։
- Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է փրկարար ծառայողների առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերը համապատասխանեցնել օրենքով սահմանված պաշտոնների դասակարգման խմբերին։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում ծախսերի ավելացում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է փրկարար ծառայողների պաշտոնների դասակարգման խմբերի և, արդյունքում, գործակիցների փոփոխությամբ պայմանավորված հավելումերը վճարել Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին, քանի որ ըստ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կառաջանա տարեկան 4.874.340 ՀՀ դրամի չափով ֆինանսական միջոցների տնտեսում՝ խնայողություն (մանրամասն ներկայացվում է կից հաշվարկում):
-
Обсуждалось
25.10.2022 - 09.11.2022
-
Тип
Pешение
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство по чрезвычайным ситуациям
Просмотры 4148
Принт