Добавить в избранное
«Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
34 - За
-
9 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Աշոտ Տերտերյան 23.10.2022 16:13:48 | Իսկ եթե հօգուտ այլ պետության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով չե՞ն։ Կարծում եմ պետք է ներառել նաև ոչ բռնի գործողությունների համար պատասխանատվություն։ | Չի ընդունվել: | Պետության ինքնիշխանությունից հրաժարվելու ուղղված գործողությունները միշտ չէ, որ ոչ իրավաչափ են և կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության: Այսպես, ինքնիշխանությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելը Սահմանադրությամբ նախատեսված կարգով (հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունմամբ) չի կարող որակվել հանցագործություն և առաջացնել քրեական պատասխանատվություն:Ըստ այդմ Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանվել բռնություն գործադրելու կամ դրա սպառնալքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից լրից կամ մասնակի հրաժարվելու համար: |
2 | Համլետ Սարգսյան 23.10.2022 20:54:57 | Քանի որ ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների,հանրաքվեների միջոցով ընտրված պետական մարմինների և այլ պաշտոնատար անձանց միջոցով,ապա Հայաստանի ինքնիշխանությունը որոշել է ժողովուրդը` հանրաքվեով անկախ պետություն հռչակվելով։ Որի պահպանման պատասխանատուն տվյալ պահին գործող պետական իշխանությունն է։ ԵՒ քանի որ ժողովուրդն է որոշողը,եթե նա որոշի ինքնիշխանությունը փոխել` հանրաքվեով,ապա կանի դա առանց ներկայացվող պատժաչափն կրելու, իշխանությունն էլ պարտավոր է երաշխավորել. Դա ժողովրդի` Սահմանադրական իրավունքն է: | Չի ընդունվել: | Նախագծում արարքի օբեյտիվ կողմը հստակ է նկարագրված: Մասնավորապես, Նախագծում Քրեական օրենսգրքի իմաստով ինքնիշխանությունից հրաժարվելը բնորոշվել է որպես բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելը: Նշված դրույթից հետևում է, որ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները կարող են առաջացնել քրեական պատասխանատվություն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝ այդ գործողություններն ուղեկցվել են բռնության գործադրմամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով. նպատակ են ունեցել սահմանափակելու ինքնիշխանությունը հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության: Այսինքն՝ հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության, եթե դրանք իրականացվել են բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով: |
3 | Համլետ Սարգսյան 23.10.2022 20:54:57 | Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ ավելացնել<<բացառությամբ,միայն որպես հանրաքվեի միջոցով որոշվող կոչերի,կամ գործողությունների | Չի ընդունվել: | Նախագծում արարքի օբեյտիվ կողմը հստակ է նկարագրված: Մասնավորապես, Նախագծում Քրեական օրենսգրքի իմաստով ինքնիշխանությունից հրաժարվելը բնորոշվել է որպես բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելը: Նշված դրույթից հետևում է, որ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները կարող են առաջացնել քրեական պատասխանատվություն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝ այդ գործողություններն ուղեկցվել են բռնության գործադրմամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով. նպատակ են ունեցել սահմանափակելու ինքնիշխանությունը հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության: Այսինքն՝ հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության, եթե դրանք իրականացվել են բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով:Ըստ այդմ, ինքնիշխանությունից հրաժարվելու ուղղված հրապարակային կոչերը կարող են քռաջացնել քրեական պատասխանատվություն, եթե ուղղված են եղել բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ինքիշխանության սահմանափակմանը: |
4 | Vig Abraham 23.10.2022 23:17:54 | Հետաքրքիր է էս օրենքը օտարերկրացիներին էլ է վերաբերվում, թե ոչ? Կամ ՀՀ քաղաքացիները որոնք գտնվում են երկրից դուրս? | Ընդունվել է ի գիտություն: | Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթակա է մեղսունակ ֆիզիկական անձը, որի 16 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, ինչպես նաև իրավաբանական անձը: Նշված դրույթից հետևում է, որ Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի կատարման համար քրեական պատասխանատվության ենթակա են ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այնպես էլ օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարելու դեպքում քրեական օրենքի գործողության հետ կապված հարցերը կարգավորված են Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն՝ Քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը հանցանք է համարվում դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել: Եթե քրեական օրենքով նախատեսված արարքը նշված անձանց կողմից կատարվել է որևէ պետության չպատկանող տարածքում, ապա այդ արարքը կատարած անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում: Քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած՝ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե առկա են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պայմանները: |
5 | Hayk Hwvsepyan 24.10.2022 10:33:06 | Պետք է սահմանել նաև կոլեկտիվ պատասխանատվություն՝ տարածքային ամբողջականության և սուվեներության խախտմանը վերաբերող օրենքի նախագծեր ներկակայացնելու, միջազգային պայմանագրեր կնքելու և դրանց օգտին քվեարկելու համար։ Այսպես ինչ է ստացվում՝ կառավարությունը կարող է ներկայացնել ցանկացած նախագիծ, պառլամենտական մեծամասնությունը կարող է ամեն ինչի օգտին քվեարկել, սակայն ոչ ոք պատասխան չտա։ | Չի ընդունվել: | Ներկայացված գործողությունները, որոնք կատարվել են Սահմանադրությամբ և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով նախատեսված կարգով իրավաչափ են և չեն կարող առաջացնել քրեական պատասխանատվություն: |