«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
8 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. |
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը) |
|
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ հաստատված` «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու նպատակն է կանոնակարգել պետական և մշակութային գործիչների գերեզմանատեղի կազմակերպման հարցերը, ինչպես նաև սահմանել հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին և մահարձաններին ներկայացվող հարաչափերը: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման 4-րդ հավելվածով հաստատված կանոններով հստակեցված չէ հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին և մահարձաններին ներկայացվող հարաչափերը, որի արդյունքում ստացվում է միջավայրի հետ ոչ համաչափ և հակասական օբյեկտների տեղադրում: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Կանոնակարգել պետական և մշակութային գործիչների գերեզմանատեղի կազմակերպման հարցերը, ինչպես նաև սահմանել հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին և մահարձաններին ներկայացվող հարաչափերը, մասնավորապես, գերեզմանատեղիի բարեկարգման աշխատանքների համար տրվող հողամասերի՝ չափերը, հուշաքարերի, հուշատախտակների, հուշասյուների և մահարձանների թույլատրելի բարձրությունները: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծով առաջարկվում է. Սահմանել պետական և մշակութային գործիչների գերեզմանատեղի կազմակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին և մահարձաններին ներկայացվող նվազագույն և առավելագույն թույլատրելի հարաչափերը: Այդ նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման 6-րդ հավելվածով հաստատված կանոններում և Ձև N 1-ում: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի կանոնակարգել կամայական չափերի հուշաքարերի, հուշատախտակների, հուշասյուների և մահարձանների տեղադրումը: |
7. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ |
|
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից։ |
-
Обсуждалось
21.10.2022 - 05.11.2022
-
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 3091
Принт