В стадии разработки
«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
7 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք 18-23 տարեկան այն անձինք են, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են: Ելնելով վերոգրյալից՝ ներկայում բարձրագույն ուսումնական հաստատություն առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք կարող են անվճար հիմունքներով սովորել մինչև 23 տարեկանը լրանալը, սակայն հաշվի առնելով անձանց բանակ զորակոչվելու և վերադարձից հետո կրկին ուսումնառությունը շարունակելու հանգամանքը՝ երբեմն ստացվում է, որ ակամա տարիքային այդ սահմանաչափը (23 տարեկան) արդեն իսկ գերազանցվում է և քաղաքացին զրկվում է սոցիալական երաշխիքներից։ Հավելենք, որ հարցը բարձրաձայնվել է քաղաքացիների կողմից և որպես լուծման ենթակա խնդիր ներկայացվել է թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, թե՛ Ազգային ժողովին։ Հարցը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ քննարկելու արդյունքում՝ ամրագրվեց, որ արտոնություններից օգտվողների շարքում ակամա կարող են չընդգրկվել նաև հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող առանց ծնողական խնամքի մնացած ուսանողները։
Վերը նշվածից զատ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները ներկայում չեն կարող նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվել անվճար հիմքունքներով՝ հաշվի առնելով գործող օրենսդրությամբ համապատասխան կարգավորումների բացակայությունը։
Ի հավելումն վերոգրյալի՝ գործող օրենքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող շրջանավարտներին անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության եղանակների և կարգի համար առկա չէ լիազորող նորմ, մինչդեռ անհրաժեշտություն կա կառավարության որոշմամբ սահմանելու ընթացակարգ, որտեղ կարտացոլվեն աջակցության եղանակները, այդ թվում արդեն իսկ 2023 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագրում ընդգրկված աջակցության ձևերը՝ շրջանավարտներին տրամադրվող ընթացիկ ծախսերի իրականացման և կեցության վայրի ձեռքբերման համար դրամական միջոցների հատկացումը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Կարգավորման արդյունքում կապահովվի, ինչպես նաև լիազորող նորմի առկայությամբ կստեղծվի հիմք առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքների ամրագրման համար։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը.
Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում կընդլայնվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող զինվորական ծառայությունից վերադարձած, ինչպես նաև ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը 23 տարեկանից հետո, բայց ոչ ավել քան 26 տարեկանը։ Ընդ որում «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներով կերակրող կորցրածի կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի՝ նրանց սովորելու պարագայում պահպանվում է մինչև 26 տարեկան և սույն կարգավորումով կպահպանվի նույն մոտեցումը
Կարգավորման արդյունքում կապահովվի լիազորող նորմ մանկատան շրջանավարտ հանդիսացող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող շրջանավարտների անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության եղանակները կարգի սահմանման համար։
Կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անվճար կրթություն ստանալու իրավունքի իրացումը նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում։
Կիրականցվեն մի քանի տեխնիկական բնույթի փոփոխություններ։
- «Հայաստանի Հանրապետության առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա համարժեք փոփոխություն կատարել Կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու» և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու» կարգերում: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն առկա չէ։
- Կապը ռազմավարական ծրագրերի հետ
Սույն նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից (կետ 13)։
-
Обсуждалось
10.10.2022 - 25.10.2022
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 2880
Принт