Находится в Национальном Собрании РА
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
Հիմնավորում
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքումում լրացվող հոդվածի վերաբերյալ
Նախագծում առաջարկվել է` հոդված 6-ի «Մշակութային արժեքներ» պարբերության մեջ «մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ)» բառերից հետո ավելացնել «պատմամշակութային առումով եզակի տարածքներ»: Նման լրացումը թույլ կտա մշակութային ժառանգության առարկաների (օբյեկտների) պետական ցուցակները կազմելիս (ինչը, նույն օրենքի հոդված 22-ի համաձայն` լիազորված պետական մարմնի իրավասությունն ու պարտականությունն է) առավել ամբողջական ու տեղայնացված մոտեցում ունենալ եւ այդ ցուցակում ընդգրկել, օրինակ, Գառնու Ժայռերի սիմֆոնիայի կամ Սյունիքի Զորաց քարերի նման տարածքներ:
Նույն հոդվածում «Մշակույթ» պարբերության մեջ «արտահայտությունը» բառից հետո առաջարկվել է ավելացնել` «բնության նկատմամբ մարդու վերաբերմունքը» բառերը, քանի որ այսօր աշխարհում ընդհանուր մշակույթի կարեւորագույն գումարելին` էկոլոգիական մշակույթը, դիտվում է որպես ոչ թե մշակույթի մեկ առանձին ուղղություն կամ դիտանկյուն, այլ մշակույթի նոր որակ, ամբողջական աշխարհի` գործնական ու ինտելեկտուալ-հոգեւոր, ընկալումից բխող արտացոլում:
-
Обсуждалось
19.10.2017 - 03.11.2017
-
Тип
Закон
-
Область
Культура
-
Министерство
Национальное Собрание РА
Просмотры 11479
Принт