Добавить в избранное

В стадии разработки

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 11.10.2022 14:40:34 «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հոդված 35-ի 6-րդ կետը սահմանում է, որ «բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակների՝ պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ստացող ուսանողն այն ստանում է տվյալ մակարդակում կրթության ամբողջ ժամանակահատվածի համար և բարձրագույն կրթության առաջին ու երկրորդ մակարդակների դեպքում զրկվում է երկու կիսամյակ անընդմեջ տվյալ կրթական ծրագրի համար բուհի սահմանած միջին որակական գնահատականի 10 տոկոսով պակաս ունենալու դեպքում: Կրթաթոշակից զրկվելու դեպքում ուսումնառության կրթաթոշակ տրամադրելու իրավասությունը վերապահվում է տվյալ բուհին:»։ Փատորեն, ըստ Նախագծի, ռոտացիայի մեխանիզմը վերանում է, ինչը բացասաբար կանդրադառնա ուսանողների կողմից բարձր առաջադիմություն ապահովելու մոտիվացիային։ Առաջարկում եմ կատարել համապատասխան փոփոխություններ և նախատեսել ռոտացիայի մեխանիզմը, քանի որ, ներկայումս առկա ռիսկերը գոյություն կունենան նաև Նախագծով նախատեսված կրթաթոշակի տրամադրման մեխանիզմում նույնպես, ուստի անհրաժեշտ է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կնվազեցնեն այդ ռիսկերը։