<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
9 - За
-
1 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները․
- հավելվածի 2-րդ կետում «իրականացնող» բառից հետո լրացնել «պետական մարմինների,» բառերը։
- Լրացնել 23․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․
«23․1․ Ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետագա օգտագործման նպատակահարմարության հանգամանքը մաքսային մարմնի պահանջագրի հիման վրա մաքսային մարմնի ղեկավարի կողմից հաստատված անվանացանկով ու չափաբաժիններով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով հաստատվելու և մաքսային մարմնին՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման շրջանակում ծառայողական շների վարժեցման համար օգտագործման հանձնվելու դեպքում մաքսային մարմինը պետք է ունենա պահեստ: Պահեստի դուռը երկաթյա է, պատուհանները` վանդակաճաղերով, որոնք ապահովված են ահազանգման և ազդանշանային համակարգով: Պահեստում տեղադրված են չհրկիզվող պահարաններ և խոնավաչափ: Պահեստի բանալիները պահվում են պահպանման համար պատասխանատու անձի մոտ:»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
30.09.2022 - 15.10.2022
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2471
Принт