Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 01.10.2022 09:17:32 Առաջարկում եմ գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման փաստը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջը հանել ընդհանրապես, քանի որ ըստ ներկայացված հիմնավորման տեխզննման կայանները առցանց հասանելիություն ունեն փոխադրամիջոցի գույքահարկի համակարգին և առցանց կարող են ճշտել գույքահարկի վճարումը կատարած լինելու փաստը։ Համապատասխանաբար բացակայում է անհրաժեշտությունը սահմանելու «եթե տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է էլեկտրոնային առցանց եղանակով» դրույթը, այսինքն կարծում ենք, որ «եթե»-ով սահմանելու դեպքում տրանսպորտային միջոցի տիրապետողի, տեղեկանք տրամադրող մարմնի և տեխզննման կայանների աշխատակիցների համար վարչարարությունը կավելանա, ինպես նաև հնարավոր են դեպքեր երբ ստեղծվեն անորոշ վիճակներ, օրինակ՝ տրանսպորտային միջոցի տիրապետողից պահանջեն տեղեկանք և քաղաքացին պարտավորված լինի կրկին անգամ հասնել տեղեկանք տրամադրող մարմին։ Չի ընդունվել, քանր որ ծրագրային ապահովման խափանումների դեպքում տեղեկանքի ներկայացման այլընտրանքային տարբերակի պահանջը հանելը նպատակահարմար չէ։
2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 01.10.2022 09:17:32 Միաժաամանակ առաջարկում ենք քննարկել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կողմից տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորության կատարման պահանջը տեխնիկական զննության գործընթացից տարանջատելու հարցը, քանի որ մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունեցող գործառույթներ են, նույն սկզբունքով կարելի է տեխզննման գործառույթը կապել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անշարժ գույքի հարկի վճարման կամ օրինակ աղբահանության տուրքի վճարման հետ։ Առաջարկում ենք ներդնել տրանսպորտային միջոցի գույքահարկի գանձման այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովվեն նաև ՀՀ-ում հաշվառված սակայն Եվրասիական Տնտեսական Միության այլ երկրներում շահագործվող և ՀՀ-ում ընդհանրապես գույքահարկ չվճարող տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ պարտավորություն, ինչը կապահովվի ՀՀ համայնքների կողմից տրանսպորտային միջոցների գույքահարկի ամբողջական գանձումը։ Չի ընդունվել, քանի որ առաջարկի առաջին մասով հիմնավորված չէ պահանջի հանելը, իսկ երկրորդ մասը դուրս է սույն նախագծի կարգավորման շրջանակներից։