«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ
01.11.2017
Հոդված 7-ի 2-րդ մասի 3-րդ կետի «ավելի քան երկու» բառերը փոխարինել «ավելի քան չորս» բառերով։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն Հանրապետության Նախագահը կարող է կազմավորել խորհրդակցական մարմիններ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրությամբ հաստատվեցին Հանրային խորհրդի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող՝ Հանրային խորհրդի անդամների կազմը: Այսպիսով, ներկայում գործող Հանրային խորհուրդը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմինն է:
2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրվեցին Կառավարության վերաբերյալ նոր իրավակարգավորումներ՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ: Էական փոփոխությունների ենթարկվեց նաև Հանրապետության Նախագահի ինստիտուտը: Մասնավորապես, Հանրապետության Նախագահն իր գործառույթներն այլևս իրականացնելու է բացառապես Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հանրային խորհուրդը ձեռք է բերել սահմանադրական կարգավիճակ՝ դառնալով Կառավարության խորհրդակցական մարմինը: Միաժամանակ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածով սահմանվել է, որ Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Վերոհիշյալը վկայում է «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)`
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից:
Նախագծի մշակմանն օժանդակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով Հանրային խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ:
Обсуждалось
19.10.2017 - 04.11.2017
Тип
Закон
Область
Юстиция, Конституционное и административное законодательство
Министерство
Министерство юстиции
Просмотры 8993
Принт01.11.2017
Հոդված 7-ի 2-րդ մասի 3-րդ կետի «ավելի քան երկու» բառերը փոխարինել «ավելի քան չորս» բառերով։
01.11.2017
Հոդված 7-ի 2-րդ մասից հանել 2-րդ կետը։
01.11.2017
Հոդված 7-ի 1-ին մասի 3-րդ կետից հանել «անգործունակ» բառը։