«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
11 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում ֆիզիկական անձի կողմից կառուցված անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում այն երկրորդային շուկայից ձեռք բերված համարելու, ինչպես նաև վարկի 2 կամ 4 տոկոս սուբսիդավորումից օգտվելու վերաբերյալ իրավական կարգավորումների անհստակության հետ:
2. Խնդիրները և կարգավորման նպատակը
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի՝ երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվում է առավելագույնը 9.5 տոկոսով, որից 2 տոկոսը սուբսիդավորում է պետությունը (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5 տոկոս), Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը սուբսիդավորում է 4 տոկոսը (այսինքն` Հայաստանի Հանրապետության մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5 տոկոս), իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվում է առավելագույնը 7.5 տոկոսով, որը չի սուբսիդավորվում:
ՀՀ հարկային օրենսգրքի (Օրենսգիրք) 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:
Ներկա իրավակարգավորումով ստացվում է այնպես, որ եթե քաղաքացին առաջնային շուկայից կառուցապատող հանդիսացող ֆիզիկական անձից, ով չի հանդիսանում կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, անհատական բնակելի տուն է ձեռք բերում, ապա այդ դեպքում ոչ եկամտային հարկի վերադարձման, և ոչ էլ սուբսիդավորման համակարգը կիրառելի չի լինում:
2021 թ. մայիսի 26-ին քաղաքացներ՝ Արփինե Վարդանի Վարաժյանը, 2021 թվականի հուլիսի 20-ին Կարեն Հայկարամի Հովհաննիսյանը և 2022 թվականի հունիսի 10-ին Անի Դավիթի Ներսիսյանը դիմել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրին և համապատասխանաբար 2021 թվականի հուլիսի 12-ին, 2021 թվականի նոյեմբերի 10-ին և 2022 թվականի հուլիսի 11-ին մերժվել են «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից:
Վերոնշյալ խնդրին կարգավորում տալու ակնկալիքով քաղաքացիները դիմել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Համաձայն ՀՀ սահմանադրության 6րդ հոդվածի.
«1.Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
- Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»
Հաշվի առնելով վերոգրյալը 2022 թվականի հունիսի 9-ին հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը: Համաձայն որի հոդված 12-ի 6-րդ մասի. «6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել բնակարանային ապահովության ծրագրեր՝ ուղղված երիտասարդ ընտանիքներին, ներառյալ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելուն:»:
Առաջարկում ենք, Ծրագրում կատարել համապատասխան լրացումներ՝ սահմանելով, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կկիրառվեն երկրորդային շուկայից ձեռք բերման 2 (Երևան) և 4 (ՀՀ մարզեր) տոկոս սուբսիդավորման պայմանները:
Միևնույն ժամանակ առաջարկում ենք, որ որոշմամբ առաջարկվող փոփոխության գործողությունները տարածվեն 2021 թվականի մայիսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
3. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Ծրագրում կկատարվի համապատասխան լրացումներ՝ սահմանելով, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կկիրառվեն երկրորդային շուկայից ձեռք բերման 2 (Երևան) և 4 (ՀՀ մարզեր) տոկոս սուբսիդավորման պայմանները, որը հնարավորություն կտա քաղաքացիներին, առանց արհեստական խոչընդոտի, օգտվել ծրագրով սահմանված արտոնությունից:
4. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություն»
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «54.1 կետ»։
-
Обсуждалось
22.09.2022 - 07.10.2022
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение, Спорт и молодежь
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 3510
Принт