Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 995-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 15-ի N 995-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ։

 

1․1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց կենսաթոշակի գործերը պահանջելու, անհրաժեշտության դեպքում Ուկրաինայում կենսաթոշակ կամ նպաստ նշանակված չլինելու մասին փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով կատարվում են հարցումներ, սակայն ստեղծված իրավիճակում, Ուկրաինայի կենսաթոշակային հիմնադրամ (մարզային վարչություններ) համապատասխան հարցումներ կատարելու, ինչպես նաև ակնկալվող պատասխանը չստանալու դեպքում, առկա իրավակարգավորումներ համաձայն հնարավոր չի լինում ապահովել քաղաքացիների (կենսաթոշակառուների) դիմումների ընթացքը և կենսաթոշակ (նպաստ) ստանալու իրավունքի իրացումը։

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված է, որ «․․․ կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), ․․․կենսաթոշակ վճարելու ... կարգը սահմանում է Կառավարությունը»:

Նույնաբովանդակ լիազորություն Կառավարությանը տրված է «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պետական նպաստների համար։

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան լրացում և փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 995-Ն որոշման մեջ:

 

2․ Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝

  1. Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով կամ հարցում կատարելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի (նպաստի) գործը Ուկրաինայից պահանջելու և վճարումը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու կամ կենսաթոշակ (նպաստ) նշանակելու համար, անձին նոր հիմունքներով նշանակել կենսաթոշակ կամ նպաստ՝ հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերն, այդ թվում՝ հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին (եթե դիմողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է) կամ այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու մասին (եթե դիմողը Ուկրաինայի քաղաքացի է),
  2. Որոշման գործողությունը չտարածել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դեպքերի վրա, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով վճարելու համար ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողների համար վերացվել է «Պետական նպաստների մասին» օրենքով նախատեսված՝ հանդիսացող օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվելու (վճարվելու)  պայմանը (եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը)։

Միաժամանակ, հաշվի առնելով առկա դիմումները՝ նախագծով առաջարկվում է որոշման գործողությունը տարածել նաև այն դեպքերի վրա, երբ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակի կամ նպաստի գործն Ուկրաինայից պահանջելու դիմումը ներկայացվել է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը կամ դրանից հետո։

 

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում կպարզեցվի Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման գործընթացը:

 

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»,  Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 995-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

 

5․ Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 995-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Обсуждалось

    15.09.2022 - 30.09.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2979

Принт