«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի
հունիսի 10-ի N 977-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Անհրաժեշտությունը.
Ներկայացված օրենսդրական նախագծի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման և գործարկման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկա խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշման մեջ ինկորպորոցված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ նախատեսված փոփոխությունները:
Ներկա խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ նախատեսված փոփոխությունները վերաբերում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշմամբ նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի լիցենզիաների էլեկտրոնային տարբերակով տրամադրման կարգին:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշմամբ նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի լիցենզիաների հիման վրա տրամադրվող ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության եզրակացությունները՝ թույլտվությունները:
- Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի միջոցով թույլատվական փաստաթղթերի (ռազմական նշանակության արտադրանքի լիցենզիաների հիման վրա տրամադրվող ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության եզրակացությունների՝ թույլտվությունների) էլեկտրոնային տարբերակով ներկայացման և ստացման ընթացակարգ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունումից հետո ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման և ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 12-ի N 1902-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պետական եկամուտների կոմիտե» բաժնի 5-րդ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան համակարգի կատարելագործում», կետի շրջանակներում:
-
Обсуждалось
14.09.2022 - 30.09.2022
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 3377
Принт