<<Մուլտի տրանսպորտ>> ՍՊԸ
27.09.2022
Սույն որոշումը ընդունվելուց հետո արդյոք փոխադրող ընկերությունները չեն կանգնելու այն փաստի առաջ, որ մեկ վարորդի տուգանային միավորները և դրանցից առաջացած մալուսները ազդեն ընկերության ապահովագրական պատմության վրա
1 - За
10 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի կողմից առնվազն տարին մեկ սահմանվում են հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները: Օրենքով Բոնուս-Մալուսը սահմանվում է որպես ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, որի համար հիմք է ընդունվում ապահովագրական և (կամ) վարորդական պատմությունը։
ԱՊՊԱ համակարգի ներդրման պահից սկսած՝ ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանության հիմքում դրվել է ապահովադիրների կամ ապահովագրված անձանց միայն ապահովագրական պատմությունը՝ մասնավորապես ապահովադրի պայմանագրի շրջանակներում երրորդ անձանց պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշումների առկայությունը, քանակը, իսկ վերջին շրջանում՝ նաև հատուցվող գումարի չափը։
Սակայն սկսած 2023 թվականից՝ Բյուրոն ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող պատահարների կանխմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, ի թիվս այլոց, նախատեսում է նաև առավել սերտ կապ ստեղծել ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների չափի և նրանց կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում դրսևորվող կարգապահության միջև։
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել Բոնուս-Մալուս համակարգի հիմքում մինչ այժմ դրված վերոհիշյալ մոտեցումը և դրանում հաշվի առնել նաև ապահովադիրների վարորդական պատմությունը, այսինքն նրանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ կատարված վարչական իրավախախտումների քանակը և (կամ) դրանց համար համապատասխան վարորդներից հանված միավորների (բալերի) քանակը։ Այդպիսի մոտեցումը էլ ավելի կմեծացնի վարորդներին տրվող միավորների (բալերի) կարևորությունը՝ նպաստելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նվազեցմանը, որն էլ իր հերթին խթան կհանդիսանա պատահարների կանխարգելմանը։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման» կարգի ներկա խմբագրության համաձայն՝ Կարգի կիրառումն ապահովում է ոստիկանության ՏՓՀ-ից վարչական իրավախախտումների մասին տեղեկատվության փոխանցումը ԱՊՊԱ ՏՀ՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված Բոնուս-Մալուս գործակիցների հաշվարկման նպատակով: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության նույն որոշմամբ հաստատված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև փոխանակվող տեղեկատվության ցանկում տեղ չի գտել վարչական իրավախախտումների մասին տեղեկատվությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 15-Ն որոշման Հավելված 2-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեղեկատվական-փնտրողական համակարգից ԱՊՊԱ-ի համակարգի տեղեկատվական համակարգ փոխանցվող տվյալների կազմում ավելացնելով տրանսպորտային միջոցի օգտագործմամբ կատարված վարչական իրավախախտումների մասին տողը՝ իր թվով 18 ենթատողերով՝ վարչական իրավախախտում կատարած անձի, կատարված վարչական իրավախախտման և դրա համար կիրառված պատասխանատվության միջոցի վերաբերյալ տեղեկատվությամբ։
Նախագիծը մշակվել է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի նախաձեռնությամբ։
Նախատեսվող փոփոխությունների ընդունման արդյունքում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգին կփոխանցվի վարորդների կողմից որոշակի տրանսպորտային միջոցներով կատարվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և (կամ) այդպիսի խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն նրանց տրվող տուգանային միավորների վերաբերյալ տեղեկատվությունը։
Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից։
Обсуждалось
13.09.2022 - 28.09.2022
Тип
Pешение
Область
Финансовая
Министерство
Центральный банк Республики Армения
Просмотры 3619
Принт27.09.2022
Սույն որոշումը ընդունվելուց հետո արդյոք փոխադրող ընկերությունները չեն կանգնելու այն փաստի առաջ, որ մեկ վարորդի տուգանային միավորները և դրանցից առաջացած մալուսները ազդեն ընկերության ապահովագրական պատմության վրա